 
            Ուղիղ 6 ամիս առաջ մայիսի 1-ին ԱԺ-ը առաջին անգամ քննարկեց վարչապետի թեկնածու Փաշինյանի թեկնածության հարցը, և այսօր էլ այդ հարցն ենք քննարկում, և ես կփորձեմ խոսել քննադատ, օդից կախված լուրերով, այլ կփորձեմ փաստացի այլակարծություն հաղորդել այս քննարկումներին: Ազգային ժողովի հատուկ նիստի ժամանակ իր ելույթում այսպես ասաց ԱԺ փոխնախագահ,  Հանրապետական խմբակցության պատգամավոր Էդուարդ Շարմազանովը:
«Երբ որ պարոն Փաշինյանն առաջադրվում էր վարչապետ, նա և իր կողմնակիցները նշում էին, որ սիրո և համերաշխության հեղափոխությունից հետո ՀՀ-ը պետք է թևակոխի թռիչքային զարգացման փուլ»,- հիշատակեց նա՝ նշելով, որ, իհարկե, չի ակնկալում, որ 6 ամսվա ընթացքում հնարավոր էր թռիչքաձև զարգացման հասնել։
Նա փորձեց համադրել փաստերը՝ ներկայացնելով հեղափոխությունից հետո ՀՀ-ում տիրողը վիճակը, հասկանալ՝ ինչքա՞ն աշխատատեղեր են ստեղծվել, տնտեսական ներդրումային իրավիճակն ինչպիսի՞ն է,  ժողովրդի վիճակը լավացե՞լ է,  առաջնային անհրաժեշտության ապրանքները թանկացե՞լ են, թե՝ ոչ:
Ներդրումային միջավայրի մասին խոսելիս նա նշեց․ «Առաջին եռամսյակի համեմատ  երկորդ եռամսյակում երեք անգամ ներդրումները պակասել են: Առաջինում՝ ներդրումները կազմել են 100 միլիոն ԱՄՆ դոլար, երկրորդում՝  9 միլիոն դոլար: Սա պրոֆեսիոնալ տնտեսագետների կարծիք է»,- ասաց նա:
Հետո նշեց․ «Ներդրումային բում էինք սպասում հեղափոխությունից հետո, եկանք, կանգնեցինք  ներդրումային անկման տաշտակի առջև: Սա լավացնու՞մ է  երկրի իրավիճակը, թե վատացնու՞մ է: Իհարկե, վատացնում է»,- ասաց նա:
Էդուարդ Շարմազանովը նաև նկատեց՝ ակնկակալվում էր թռիչաքային զարգացում: «Այս բյուջեով գրված էր 6․5 տնտեսական աճ, 2019-ին սպասում ենք 4․9 տնտեսական աճ: Ավելին՝ 2019 թվականին բյուջեի նախագծով՝ 3․5 տոկոս գնաճ է նախատեսվում է և զրո տոկոս աշխատավարձերի բարձրացում, ոչ մեկի աշխատավարձը չի բարձրանալու»,- նշեց նա:
Հետո հարց բարձրացրեց ՝ որքա՞ն աշխատատեղ է բացվել: Մատնանշեց, որ  10-15 աշխատատեղ է բացվում, « Հայլուրը»  մեկ շաբաթ ցույց է տալիս», այն դեպքում, երբ «Ալավերդու» պղնձաձուլարանը փակման է ենթակա, 630 ալավերդցի կանգնած են աշխատանքը կորցնելու վտանգի առջև»,- ասաց նա:
«Երբ հեղափոխություն չէիք արել, մեր օպոնենտները մեղադրում էին մեզ կարմիր գծերի, կամերաների համար: Հիմա պարզվեց, որ կարմիր գծերը պետք են, որ մանկապարտեզները վերանորոգենք, կամերաներն էլ պետք է ոչ թե փակենք, այլ ավելացնենք»,- ասաց նա:
ԱԺ փոխնախագաը նաև հիշատակեց, որ կառավարության ծրագիրը քննարկելիս, ինքը հարց էր բարձրացրել,  թե գյուղատնտեսությունը ինչպե՞ս է  զարգանալու․  «Ասել եմ,  որ մեր մանր և խոշոր եղջերավոր կենդանիները հեղափոխական տեմպերով են կաթնատվությունը ապահովելու: Դուք ասացիք՝ ոչ: Այլևս մեկ հոգի չի արտահանի և մեր եղջերավորները ազատ են արդեն արտահանման համար: Հարց՝ այդ եղջերավորները, որ ազատվեցին, ինչքա՞ն արտահանվեցին»,- ասաց նա:
Շարմազանովն այնուհետ անցավ նոր իշխանությունների արտաքին քաղաքականությանը, հիշատակեց, որ նախկինում իրենց մասին ասում էին՝ վիզը ծուռ արտաքին քաղաքականություն են վարում: «Եթե  վիզը ծուռը նա է եղել, որ  ՀՀ-ը և՛ ԵԱՏՄ է մտել, և՛ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոն է ունեցել և դեռևս ունի ունեցել,  և՛ Եվրամիության հետ համաձայնագիր կնքել,  որտեղ սևով ստիպակով գրված է, որ բոլոր եվրոպական եվրոպական երկրները պետք է ճանաչեն Արցախի ժողովրդի ինքրորոշման իրավունքի իրացումը, և դա այլևս օրենք է դառնում  ԵՄ երկրների համար: Եթե սա է «ծուռ վզով» քաղաքականությունը, ապա ես չգիտեմ, թե որն է հպարտ վզով քաղաքականությունը»,- ասաց նա՝ հետա հավելեց, որ  «հպարտ վզով» քաղաքականությունն էլ տեսան, երբ Բոլթոնը եկավ Հայաստան և ասաց, որ պետք է հրաժարվեք ձեր պատմական կաղապարներից:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը Հայաստանի ձեռքում պահելու մասին էլ Շարմազանովն ասաց, որ առաջիկայում սպասվող ՀԱՊԿ խորհդի նիստին ակնկալում է, որ վարչապետ պաշտոնակատարը ամեն ինչ կանի, որ պահպանի Հայաստանի ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի պաշտոնը: Նշեց, որ այս օրը իր ծնունդն է, և իր համար դա մեծ նվեր կլինի:
Շարմազնովն իր ելույթն ամփոփեց հումորով, նշեց, որ թավշյա հեղափոխությունից վես ամիս անց ի վերջո հաղթեց սերն ու  համերաշխությունը. և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը միակարծիք են, որ Նիկոլ Փաշինյանին չպետք է կողմ քվեարկել:
«Ես կողմ չեմ քվեարկելու, չեմ մասնակցելու քվեարկությանը»,- ասաց նա՝ հրաժեշտ տալով  նաև Ազգային ժողովին:
 
                                        11:38
 
                                        11:00
 
                                        10:33
 
                                        12:22
 
                                        12:05
 
                                        11:44
 
                                        11:06
 
                                        10:46
 
                                        10:32
 
                                        10:12
 
                                        10:01
 
                                        09:46
 
                                        09:36
 
                                        09:26
 
                                        09:13
 
                                        09:01
 
                                        18:56
 
                                        18:22
 
                                        17:51
 
                                        17:36
 
 
                                        11:00 25.10.25
 
 
                                        10:46 24.10.25
 
 
                                        10:33 25.10.25
 
 
                                        09:01 24.10.25
 
 
                                        09:26 24.10.25
 
 
                                        09:46 24.10.25
 
 
                                        10:32 24.10.25
 
 
                                        12:05 24.10.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
 
                                        10:01
 
                                        09:46
 
                                        09:36
 
                                        09:26
 
                                        09:13
 
                                        09:01
 
                                        09:45
 
                                        09:33
 
                                        09:17
 
                                        09:01
 
                                        09:19
 
                                        09:01
 
                                        09:36
 
                                        09:28
 
                                        09:55
 
                                        09:32
 
                                        09:15
 
                                        09:02
 
                                        09:46
 
                                        09:32
 
                                        09:16
 
                                        09:01
 
                                        09:01
 
                                        09:45
 
                                        09:34
 
                                        09:18
 
                                        09:02
 
                                        09:56
 
                                        09:42
 
                                        09:33
 
                                        09:02
 
                                        09:56
 
                                        09:42
 
                                        09:34
 
                                        09:16
 
                                        09:02
 
                                        09:52
 
                                        09:42
 
                                        09:35
 
                                        09:16
 
                                        09:02
 
                                        09:45
 
                                        09:22
 
                                        09:14
 
                                        09:02
 
                                        09:46
 
                                        09:31
 
                                        09:26
 
                                        09:14
 
                                        09:01