1in.am - Երուսաղեմի գլխավոր հայկական եկեղեցում` Սուրբ Հակոբյանց վանքում ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում է անցկացվել: Այս մասին տեղեկացնում է The Jerusalem Post-ը:
Ոգեկոչման արարողությանը նախորդել է եկեղեցական պատարագը, որը ղեկավարել է Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան Մանուկյանը: Պատարագին մասնակցել են Երուսաղեմի հայկական համայնքի ղեկավարները:
Տարելիցի հիշատակի միջոցառումների կազմակերպիչ Հարութ Բաղամյանը, ով Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգ է, իսրայելական լրատվամիջոցին ասել է, որ հայկական համայնքը հիասթափված է ցեղասպանության հիշողության նկատմամբ պաշտոնական Իսրայելի վերաբերմունքից: «Նրանք որոշ երկրների նման ոչ թե ժխտում են կատարվածը, այլ պարզապես չեն խոսում դրա մասին: Անցյալում եղել են որոշ իսրայելցի քաղաքական գործիչներ, ովքեր իրենց տեսակետները հայտնել են Ցեղասպանության մասին, և մենք մեծապես գնահատում ենք դա: Սակայն մենք ակնկալում ենք, որ կառավարությո ւնը քաղաքականությունից առաջ հարգի արժեքները»,- ասել է նա` նշելով, թե իրենք հասկանում են, որ հարցն ունի քաղաքական բովանդակություն:
Բաղամյանն ընդգծել է, որ իրենք մեծ աջակցություն են տեսնում իսրայելական հասարակության կողմից, սակայն ակնկալում են, որ հրեական պետությունը պետք է լինի առաջինը, ով կճանաչի ու կխոսի խնդրի մասին:
Ապրիլի 24-ին Իսրայելի հայկական համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիաներ կանցկացնեն Երուսաղեմում Թուրքիայի հյուպատոսության և Թել Ավիվում Թուրքիայի դեսպանության դիմաց:
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
09:02
21:19
21:02
20:35
20:03
23:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44