ARM | RUS |

Այս գումարման պատգամավորական կազմն առանձնացավ իր խոհեմությամբ ու հանդուրժողականությամբ. Ա. Բաբլոյանի ուղերձը խորհրդարանի արձակման կապակցությամբ

02.11.18 | 11:52

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ուղերձ է հղել ԱԺ լիազորությունների դադարեցման կապակցությամբ, ինչը պայմանավորված էր երկու անգամ վարչապետ չընտրելու հանգամանքով:

Ուղերձն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վեցերորդ գումարման հարգելի՛ պատգամավորներ, Ազգային ժողովի աշխատակիցներ,

խորհրդարանը վարչապետի հրաժարականից եւ երկու անգամ վարչապետ չընտրվելուց հետո իրավունքի ուժով սկսում է իր լիազորությունների դադարեցման գործընթացը: Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության՝ ներկա խորհրդարանը կգործի մինչեւ յոթերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը:

Ակնհայտ է, որ Ազգային ժողովի վեցերորդ գումարման պատգամավորական կազմն առանձնացավ իր խոհեմությամբ ու հանդուրժողականությամբ: Դա մեր գործընկերների բարձր պրոֆեսիոնալիզմի, քաղաքական կամքի ու իմաստության արդյունքն էր: Անցած մեկուկես տարին լրիվ բավական էր համոզվելու համար, որ մեր պատգամավորներն ունեն սեփական դիմագիծ եւ ցանկացած խնդրում մինչեւ վերջ պաշտպանում են իրենց քաղաքական դիրքորոշումը: Բայց դժվարին պահերին, որոնք անցած ամիսներին քիչ չէին, հաճախ մի կողմ թողնելով կուսակցական շահերն ու տեսակետները՝ բոլորը համախմբվեցին Հայաստանում ու Արցախում կայունության պահպանման գաղափարի շուրջ եւ երկիրը չտարան նորանոր ցնցումների:

Ուստի, շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի բոլոր պատգամավորներին՝ նման բարձր գիտակցություն ցուցաբերելու համար: Եւ, միաժամանակ, առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում հատկապես ա՛յն պատգամավորներին, ովքեր անկախ հին ու նոր իրողություններից այս ամեն օր փոփոխվող ժամանակներում չդավաճանեցին իրենց սկզբունքներին եւ որոշումներ ընդունելիս առաջնորդվեցին իրենց խղճի ու ներքին համոզմունքների թելադրանքով:

Դրա շնորհիվ էլ այս ամիսներին պահպանվեց ամենակարեւորը՝ ներքին ու արտաքին գործընթացների կանխատեսելիությունը, ինչը թույլ տվեց երկրին, ժողովրդին ու բանակը հետ պահել մեծամեծ փորձություններից:

Սիրելի բարեկամներ,

2017 թվականի գարնանից ի վեր ստանձնելով խորհրդարանի ղեկավարումը՝ օրենսդիր աշխատանքին զուգընթաց ձեռնամուխ էի եղել նաեւ Ազգային ժողովի աշխատակազմի կառուցվածքի բարեփոխմանը:

Իհարկե, ափսոսում եմ, որ չհասցրեցինք իրականացնել մեր բոլոր ծրագրերը: Իսկ արածի արդյունքներն արդեն տեսնում ենք եւ համոզվում, որ ընդունված որոշումները ճիշտ էին ու տեղին: Մասնավորապես, Ազգային ժողովի նախագահի խորհրդականների ինստիտուտի պարզեցումը թույլ տվեց աշխատել անմիջապես Ազգային ժողովի աշխատակազմի տարբեր ստորաբաժանումների հետ ու բացահայտել եւ զարգացնել նրանց մասնագիտական մեծ հնարավորությունները: Եւ այսօր, օգտվելով առիթից` շնորհակալություն եմ հայտնում Ազգային ժողովի ողջ աշխատակազմին՝ բարեխիղճ եւ արhեստավարժ աշխատանքի համար:

Միաժամանակ, շնորհակալություն եմ հայտնում նաեւ մամուլին եւ խորհրդարանում հավատարմագրված բոլոր լրագրողներին: Նրանք այս ընթացքում բարձր մակարդակով իրականացրեցին մեր աշխատանքների անկողմնակալ ու օպերատիվ լուսաբանումը եւ ավելին` հաճախ մատնացույց արեցին հրատապ լուծում պահանջող տարբեր խնդիրներ ու ասես դարձան մեր օգնականներն ու խորհրդատուները:

Իսկ կառուցվածքային բարեփոխումների շրջագծում ամենամեծ ծրագիրն Ազգային ժողովի վերլուծական կենտրոնի ստեղծման նախաձեռնությունն էր: Մեր նպատակն էր ունենալ ընդունված օրենքների արդյունավետության մշտադիտարկման ապահովումը, վերլուծությունն ու գնահատումն իրականացնող, ինչպես նաեւ ցանկացած ասպարեզում միջազգային օրենսդրական փորձն ու ավանդույթները Հայաստանում կիրառելու հնարավորության վերաբերյալ հիմնավորված առաջարկներ ներկայացնող մարմին: Լիահույս եմ, որ ապագա խորհրդարանն ու նրա ղեկավարությունը հետամուտ կլինեն այս գրեթե ավարտուն նախաձեռնությունը վերջնականապես կյանքի կոչելուն:

Հարգելի՛ պատգամավորներ,

սիրելի՛ հայրենակիցներ,

ավարտելով խոսքս՝ պարզ ու անկեղծ ասում եմ հետեւյալը. իմ կյանքի ուղեկիցը միշտ եղել է պատասխանատվությունը: Այն կրել եմ, երբ պարզապես բժիշկ էի, բժշկական կենտրոնի ղեկավար, առողջապահության նախարար եւ տասը տարի Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահ, անդավաճան ընկերս` պատասխանատվությունը, կրկին ինձ հետ էր ու վերահսկում էր ինձ:

Իսկ որպես Հայաստանի խորհրդարանի նախագահ՝ իմ պատասխանատվությունն ավելի է ընդգծվել:

Ըստ այդմ, երբ արդեն պարզ էր քաղաքական գործընթացների զարգացման տրամաբանությունը, առաջին հայացքից ամենաճիշտ եւ ընկալելի քայլը, որպես խորհրդարանում ներկայացված ամենամեծ քաղաքական ուժի ներկայացուցիչ` լինելու էր իմ հրաժարականը:

Բայց ընդհակառակը: Դարձյալ առաջնորդվել եմ նույն պատասխանատվությամբ, քանի որ կարծել եմ, որ իմ հրաժարականը կարող էր առաջացնել ավելորդ դժվարություններ:

Ի դեպ, Ազգային ժողովի յուրաքանչյուր խմբակցություն ուներ ինձ անվստահություն հայտնելու իրավունք: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր խմբակցություններին ցուցաբերած բարձր վստահության համար, ինչը կրկնապատկեց իմ պատասխանատվությունը:

Սիրելի բարեկամներ,

չեմ թաքցնում, որ ափսոսանքով ու մտահոգությամբ եմ հեռանալու՝ մտածելով, թե արդյո՞ք ավարտին են հասցվելու այն մտահղացումները, որոնք սկսել էի. օրենսդրական նախաձեռնություններ, միջազգային համագործակցություն, խորհրդարանական դիվանագիտություն, կառուցվածքային բարեփոխումներ եւ այլն: Հուսանք, որ ամեն ինչ լավ կլինի:

Հայաստանի Հանրապետության յոթերորդ գումարման խորհրդարանին մաղթում եմ օրինաստեղծ արդյունավետ աշխատանք եւ ամենակարեւորը՝ պատասխանատվություն»:


Հայաստանում փաստացի քրեականացվել է հակաիշխանական խոսքը. Քրիստինե Վարդայան

Հայաստանում փաստացի քրեականացվել է հակաիշխանական խոսքը. Քրիստինե...

16:29

Մահվան ելքով վրաերթ՝ Շիրակի մարզում. վարորդը եղել է ոչ սթափ

Մահվան ելքով վրաերթ՝ Շիրակի մարզում. վարորդը եղել է ոչ...

12:59

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

11:48

Պայթյուն՝ Երևանում. «Infinity»-ն վերածվել է մետաղե ջարդոնի, բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար

Պայթյուն՝ Երևանում. «Infinity»-ն վերածվել է մետաղե ջարդոնի, բժիշկները պայքարում են վիրավորի...

11:33

Իրանի հարավ-արևմուտքում գտնվող նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել

Իրանի հարավ-արևմուտքում գտնվող նավթավերամշակման գործարանում հրդեհ է...

17:48

Լեհաստանի օդային երթևեկության կառավարման համակարգում խափանում է գրանցվել

Լեհաստանի օդային երթևեկության կառավարման համակարգում խափանում է...

17:35

Իրանում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է 15, վիրավորվել՝ 27 մարդ

Իրանում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է 15, վիրավորվել՝ 27...

17:16

ԱՄՆ դաշնային դատարանը չեղարկել է ՄՔԴ-ի համագործակիցներին թիրախավորելու Թրամփի որոշումը

ԱՄՆ դաշնային դատարանը չեղարկել է ՄՔԴ-ի համագործակիցներին թիրախավորելու Թրամփի...

16:55

Վրաստանում ձերբակալել են կանխամտածված սպանության համար հետախուզվող երեք թուրք քաղաքացու

Վրաստանում ձերբակալել են կանխամտածված սպանության համար հետախուզվող երեք թուրք...

16:39

Գիշերը արտակարգ դեպք է տեղի ունեցել. «Վեոլիա ջուր»

Գիշերը արտակարգ դեպք է տեղի ունեցել. «Վեոլիա ջուր»

16:22

ՆԳՆ-ն հերքում է արցախցիների նկատմամբ ճնշումների մասին պնդումները

ՆԳՆ-ն հերքում է արցախցիների նկատմամբ ճնշումների մասին...

16:09

25-ամյա երիտասարդը դանակաhարել է 14-ամյա համագյուղացուն

25-ամյա երիտասարդը դանակաhարել է 14-ամյա համագյուղացուն

16:03

Հայոց Հայրապետի տեսիլքով ստեղծված Հայորդյաց տներում սովորող պատանիները մասնակցում են տարբեր մրցույթների

Հայոց Հայրապետի տեսիլքով ստեղծված Հայորդյաց տներում սովորող պատանիները մասնակցում են տարբեր...

15:33

Իրանը Հայաստանին հայտնել է տարածաշրջանային աշխարհաքաղաքական քարտեզի փոփոխություններին դեմ լինելու մասին

Իրանը Հայաստանին հայտնել է տարածաշրջանային աշխարհաքաղաքական քարտեզի փոփոխություններին դեմ լինելու...

15:09

Երևան-Սևան ճանապարհին 2000-ից ավելի ավտոմեքենաներ չեն կարողանում տեղաշարժվել

Երևան-Սևան ճանապարհին 2000-ից ավելի ավտոմեքենաներ չեն կարողանում...

14:47

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ սպասվում է +38․․․+40 աստիճան տաքություն

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ սպասվում է +38․․․+40 աստիճան...

14:22

Զովունիում «Mercedes»-ը հայտնվել է «88» սուպերմարկետի տարածքում՝ կոտրելով ապակիները

Զովունիում «Mercedes»-ը հայտնվել է «88» սուպերմարկետի տարածքում՝ կոտրելով...

11:55

ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Թալեшթ փաշայի անունով կոչելու մասին հարցմանը

ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Թալեшթ փաշայի անունով կոչելու մասին...

11:41

Հայաստան և Ադրբեջան. մենք այնտեղ հրաշք ենք գործել

Հայաստան և Ադրբեջան. մենք այնտեղ հրաշք ենք գործել

11:38

«Սասունցի Դավիթ» կայարանի մոտակայքում գտնվող սննդի կետերից մեկում հրդեհ է բռնկվել

«Սասունցի Դավիթ» կայարանի մոտակայքում գտնվող սննդի կետերից մեկում հրդեհ է...

10:45

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». ՔՊ-ն հավաքում է տեղեկություններ մի խումբ հոգևորականների վերաբերյալ

«Ժողովուրդ». ՔՊ-ն հավաքում է տեղեկություններ մի խումբ հոգևորականների...

09:44

«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը արտոնյալ է ՔՊ թիմում, բայց հետ քաշված

«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը արտոնյալ է ՔՊ թիմում, բայց հետ...

09:23

«Փաստ». Կյանքը «լավացել է», իսկ ժողովուրդը դա ամենևին չի զգում

«Փաստ». Կյանքը «լավացել է», իսկ ժողովուրդը դա ամենևին չի...

09:02

«Ժողովուրդ». Ռեկտորի շրջանակը փորձում է պարզել` ով է «ներկայացրել» իրավիճակը

«Ժողովուրդ». Ռեկտորի շրջանակը փորձում է պարզել` ով է «ներկայացրել»...

09:28

«Ժողովուրդ». Դատական նիստերը հետաձգում են, որ վաղեմության ժամկետով Ջալալ Հարությունյանին ազատեն պատասխանատվությունից

«Ժողովուրդ». Դատական նիստերը հետաձգում են, որ վաղեմության ժամկետով Ջալալ Հարությունյանին ազատեն...

09:13

«Փաստ». Մոպեդները կդառնան պարտադիր ապահովագրման ենթակա տրանսպորտային միջոց. նախագիծ

«Փաստ». Մոպեդները կդառնան պարտադիր ապահովագրման ենթակա տրանսպորտային միջոց....

09:34

«Հրապարակ». Չի մերժում, բայց համոզում է

«Հրապարակ». Չի մերժում, բայց համոզում է

09:18

«Փաստ». Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ մարզադաշտում

«Փաստ». Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ...

09:03

«Իրավունք». ՔՊ-ում երեկ թեժ է եղել. ՔՊ-ական կանայք, կոնկրետ «դեբոշ են» սարքել

«Իրավունք». ՔՊ-ում երեկ թեժ է եղել. ՔՊ-ական կանայք, կոնկրետ «դեբոշ են»...

09:55

«Փաստ». Սյունիքի մարզի չորս դպրոց միաձուլվում է

«Փաստ». Սյունիքի մարզի չորս դպրոց միաձուլվում է

09:48

«Իրավունք». ՔԿ–ից 590 հազար դոլար հափշտակողը նախարարի կուրսեցի՞ն է

«Իրավունք». ՔԿ–ից 590 հազար դոլար հափշտակողը նախարարի կուրսեցի՞ն...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է կատարվում իրավապահ համակարգում. պատգամավորը 1 տոննա կոկաինը տեսնելու գրություն է ուղարկել ՔԿ

«Ժողովուրդ». Ինչ է կատարվում իրավապահ համակարգում. պատգամավորը 1 տոննա կոկաինը տեսնելու գրություն...

09:28

«Փաստ». Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային

«Փաստ». Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի...

09:02

«Փաստ». Օխլոկրատիայի հետևանքը... օդիոզ իշխանություն

«Փաստ». Օխլոկրատիայի հետևանքը... օդիոզ իշխանություն

09:55

«Փաստ». Նորից շարունակում են հարվածել բանակի հիմքերին

«Փաստ». Նորից շարունակում են հարվածել բանակի հիմքերին

09:49

«Ժողովուրդ». ՊԲ նախկին հրամանատարին տեղափոխել են Վարդաշենի մեկուսարան. քրեական գործը դատարանում է

«Ժողովուրդ». ՊԲ նախկին հրամանատարին տեղափոխել են Վարդաշենի մեկուսարան. քրեական գործը դատարանում...

09:35

«Հրապարակ». Հավաքների «մասսովկա» ՔՊ–ականներն են ապահովում

«Հրապարակ». Հավաքների «մասսովկա» ՔՊ–ականներն են...

09:18

«Փաստ». Իրան-Հայաստան դաշինքը կփոխի ստատուս-քվոն Հարավային Կովկասում

«Փաստ». Իրան-Հայաստան դաշինքը կփոխի ստատուս-քվոն Հարավային...

09:02

«Ժողովուրդ». 71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար. թվեր

«Ժողովուրդ». 71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար....

09:19

«Հրապարակ». «Զենքը դրել են գլխիս, ասել՝ դիր»

«Հրապարակ». «Զենքը դրել են գլխիս, ասել՝ դիր»

09:02

«Փաստ». Ճշգրտումներ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի վճարման կարգում

«Փաստ». Ճշգրտումներ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի վճարման...

09:49

«Փաստ». Բյուջեի միջոցներով համերգ՝ «ընտրյալների» համա՞ր

«Փաստ». Բյուջեի միջոցներով համերգ՝ «ընտրյալների»...

09:34

«Հրապարակ». Կնոջ թիկունքում քարոզարշավն ու ուղեկցող շրջիկ տգետները

«Հրապարակ». Կնոջ թիկունքում քարոզարշավն ու ուղեկցող շրջիկ...

09:18

«Ժողովուրդ». «Հեռացման իրավունքները». վիրավորանք, զրպարտություն պարունակող լրագրողական աշխատանքները կջնջվեն համացանցից

«Ժողովուրդ». «Հեռացման իրավունքները». վիրավորանք, զրպարտություն պարունակող լրագրողական...

09:03

«Ժողովուրդ». ՀՀ զբոսաշրջության ոլորտը նպատակ ունկ 20% աճ գրանցել, սակայն 2025-ի առաջին եռամսյակում 9.6%-ով նվազել է

«Ժողովուրդ». ՀՀ զբոսաշրջության ոլորտը նպատակ ունկ 20% աճ գրանցել, սակայն 2025-ի առաջին...

09:55

«Հրապարակ». Հրահանգ է իջել, որ ուղերձներում նպատակահարմար չէ անդրադառնալ Շուշիի ազատագրմանը

«Հրապարակ». Հրահանգ է իջել, որ ուղերձներում նպատակահարմար չէ անդրադառնալ Շուշիի...

09:42

«Հրապարակ». Կրակն են ընկել «ապօրինի գույքի» ձեռը

«Հրապարակ». Կրակն են ընկել «ապօրինի գույքի» ձեռը

09:35

«Հրապարակ». Արցախի նախագահի թեկնածուների փնտրտուք է

«Հրապարակ». Արցախի նախագահի թեկնածուների փնտրտուք է

09:17

«Ժողովուրդ». 34 մլն դրամ ջազի միջազգային օրվա առթիվ. որքան գումար է ծախսվել միջոցառման համար եւ ինչպես

«Ժողովուրդ». 34 մլն դրամ ջազի միջազգային օրվա առթիվ. որքան գումար է ծախսվել միջոցառման համար եւ...

09:02

Շուշիի ազատագրման տարեդարձը մսխված է, սակայն ոչինչ անվերադարձ կորսված չէ. Սերժ Սարգսյան

Շուշիի ազատագրման տարեդարձը մսխված է, սակայն ոչինչ անվերադարձ կորսված չէ. Սերժ...

09:45

«Ժողովուրդ». Փաշինյանը նպատակ ունի վերից վար փոխել ՔՊ վարչությունը

«Ժողովուրդ». Փաշինյանը նպատակ ունի վերից վար փոխել ՔՊ...

09:35

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել Սյունիքում

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել...

09:27

«Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է

«Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է

09:09

«Փաստ». Կառավարության որոշումը դեռ չկա, բայց «պրոցեսները» գնում են

«Փաստ». Կառավարության որոշումը դեռ չկա, բայց «պրոցեսները» գնում...

09:53

«Ժողովուրդ». Սամվել Շահրամանյանի թիմը չի պատրաստվում «զիջել դիրքերը». ընտրությունները կարող են կուլմինացիոն լինել

«Ժողովուրդ». Սամվել Շահրամանյանի թիմը չի պատրաստվում «զիջել դիրքերը». ընտրությունները կարող են...

09:45

«Փաստ». Գիշերներն ինչո՞ւ են ջուրն անջատում

«Փաստ». Գիշերներն ինչո՞ւ են ջուրն անջատում

09:36

«Հրապարակ». ՔՊ-ական կանայք թեժ մրցակցության մեջ են

«Հրապարակ». ՔՊ-ական կանայք թեժ մրցակցության մեջ են

09:28

«Ժողովուրդ». Ուղիղ սպառնալիքներ, քննարկում իրավապահ համակարգում. թիրախում «Հայաստան» խմբակցության երկու պատգամավորներ են

«Ժողովուրդ». Ուղիղ սպառնալիքներ, քննարկում իրավապահ համակարգում. թիրախում «Հայաստան» խմբակցության...

09:15

«Հրապարակ». Դատել են Հայկ Սարգսյանին ու Դիանա Գասպարյանին

«Հրապարակ». Դատել են Հայկ Սարգսյանին ու Դիանա...

09:02

Ո՞վ կընտրվի ԲԴԽ անդամ.ԱԺ նիստն` ուղիղ

Ո՞վ կընտրվի ԲԴԽ անդամ.ԱԺ նիստն` ուղիղ

10:02

«Հրապարակ». ԱԺ-ում ծնունդ էին նշում ե՛ւ իշխանականները, ե՛ւ ընդդիմադիրները

«Հրապարակ». ԱԺ-ում ծնունդ էին նշում ե՛ւ իշխանականները, ե՛ւ...

09:52

«Իրավունք». Փաշինյանը Ավինյանին հրահանգել է ոչ մի դեպքում Նոր Նորքի թաղապետին չկպնել

«Իրավունք». Փաշինյանը Ավինյանին հրահանգել է ոչ մի դեպքում Նոր Նորքի թաղապետին...

09:44

«Հրապարակ». Գյումրիում իշխանությունը խլելու օպերացիաներ են սկսել

«Հրապարակ». Գյումրիում իշխանությունը խլելու օպերացիաներ են...

09:35

«Ժողովուրդ». 6 գնում 1 օրում՝ Մարտունու մշակույթի տան համար. քաղաքապետ Հովեյանի կասկածելի գործարքները

«Ժողովուրդ». 6 գնում 1 օրում՝ Մարտունու մշակույթի տան համար. քաղաքապետ Հովեյանի կասկածելի...

09:17

«Ժողովուրդ». Ինչու է Նարեկ Գրիգորյանն իր աղջկա անունը Սմայլիկ դրել եւ բողոքում ԱԺ ամբիոնից

«Ժողովուրդ». Ինչու է Նարեկ Գրիգորյանն իր աղջկա անունը Սմայլիկ դրել եւ բողոքում ԱԺ...

09:02

«Ժողովուրդ». Միջնորդել են հրթիռները նորից փորձաքննության ենթարկել

«Ժողովուրդ». Միջնորդել են հրթիռները նորից փորձաքննության...

09:55

«Փաստ». Ավելի քան 2,5 մլն դիտում. ո՞րն է Ռոբերտ Քոչարյանի ֆենոմենը

«Փաստ». Ավելի քան 2,5 մլն դիտում. ո՞րն է Ռոբերտ Քոչարյանի...

09:44

«Հրապարակ». Փաշինյանի վիճակն ավելի է բարդացել

«Հրապարակ». Փաշինյանի վիճակն ավելի է բարդացել

09:33

«Հրապարակ». Չգիտեն՝ ինչ անեն Փաշինյանի հետ

«Հրապարակ». Չգիտեն՝ ինչ անեն Փաշինյանի հետ

09:23

«Փաստ». Ասում են՝ մենք հզոր ենք, տեսեք՝ էսա ինչ ենք անում, իսկ ընտրություններում էլի նույն արդյունքն է

«Փաստ». Ասում են՝ մենք հզոր ենք, տեսեք՝ էսա ինչ ենք անում, իսկ ընտրություններում էլի նույն...

09:03