ԱԺ-ում մեկնարկել է Քննիչ հանձնաժողովի դռնփակ նիստը, որտեղ քննարկվում է ՀՔԾ պետի և ԱԱԾ տնօրենի հեռախոսազրույցի ձայնագրությունը։
Քննիչ հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը տեղեկացրեց, որ նիստին հրավիրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը, ում անունը շոշափվում էր հայտնի ձայնագրության մեջ։
Գևորգ Կոստանյանն ասաց, որ Վաչե Մարգարյանը կպատասխանի ձայնագրության առնչվող՝ նրա անվան հետ կապված հարցերին։
Հիշեցնենք, որ 2018 թվականի սեպտեմբերի 11-ին համացանցում տարածված գաղտնալսման մեջ Վաչե Մարգարյանին վերագրվում է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի հետ հեռախոսային խոսակցություն՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց ընտրելու հետ կապված միջնորդության քննության առնչությամբ:
Ձայնագրության մեջ ԱԱԾ տնօրենն ասել էր․
«Ինձ դատավորը նոր զանգեց, մի քիչ վախեցած է։ Ասեց՝ պետք է նայի ամբողջ գործը։ Ասեցի՝ նայի հիմքերը, բայց կալանքը ուզած-չուզած պետք է տաս»,– նշել էր Վանեցյանը հրապարակված գաղտնալսման մեջ։
Վանեցյանն այնուհետև հաստատել էր, որ խոսել է դատավորի հետ։
Ինքը դատավորը հայտարարություն էր տարածել, որ ՀՀ ԱԱԾ տնօրենին անձամբ չի ճանաչում, նրան չի զանգահարել և նրա հետ երբևիցե որևէ հեռախոսային խոսակցություն չի ունեցել։
Հիշեցնենք, որ Արթուր Վանեցյանը շփոթել էր նաև դատավորի անունը․ Վաչեի փոխարեն ասել էր Հրաչ։
16:29
12:59
11:48
11:33
17:48
17:35
17:16
16:55
16:39
16:22
16:09
16:03
15:33
15:09
14:47
14:22
11:55
11:41
11:38
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03