Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը ընտրելու հարցում իմ նկատմամբ, իհարկե, ճնշումներ չեն եղել։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը, ում անունը շոշափվում է ՀՔԾ պետի և ԱԱԾ տնօրենի հեռախոսազրույցի հայտնի ձայնագրության մեջ։ Հիշեցնենք՝ Վաչե Մարգարյանը այսօր մասնակցում էր Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նիստին։
Անդրադառնալով լրագրողների հարցերին նախաքննական մարմին հրավիրվելու մասին՝ դատավորն ասաց․
«Նախաքննություն է ընթանում, ինչպես նաև ԱԺ-ում Քննիչ հանձնաժողով է ստեղծվել, քննությունն ընթանում է, հարցրե՛ք նախաքննական մարմնին»,- ասաց նա։
Անդրադառնալով հարցին՝ արդյոք Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքի որոշում ընդունելուց հետո իրեն կամ իր ընտանիքին սպառնացել են, դատավորն ասաց՝«Ոչ»։
Վաչե Մարգարյանն ընդգծեց, որ չի պատրաստվում պատասխանել այլ հարցերի, քանի որ այդպիսի պահանջ է դրված նաև Քննիչ հանձնաժողովի կողմից։
Անդրադառնալով հարցին՝ ԱԱԾ տնօրենը նշյալ հեռախոսազրույցում իրեն անվանել է Հրաչ և ասել է, որ ուզի–չուզի, պիտի Քոչարյանի նկատմամբ կալանք կիրառի, դատավորը հորդորեց այդ մասին հարցել ոչ թե իրեն, այլ Հրաչին։
«Իմ անունը Հրաչ չէ»,- հեգնեց նա։
Դատավորը նաև հիշեցրեց, որ ինքը հայտարարություն է տարածել, որը ուժի մեջ է։
Նշենք, որ սեպտեմբերին նա հայտարարություն էր տարածել, որ ՀՀ ԱԱԾ տնօրենին անձամբ չի ճանաչում, նրան չի զանգահարել և նրա հետ երբևիցե որևէ հեռախոսային խոսակցություն չի ունեցել։ Իսկ Արթուր Վանեցյանը հաստատել էր, որ հեռախոսազրույց եղել է։
Դատավորը հրաժարվեց պատասխանել լրագրողների այլ հարցերի և լքեց ԱԺ տարածքը։
Հիշեցնենք նաև, որ 2018 թվականի սեպտեմբերի 11-ին համացանցում տարածված գաղտնալսման մեջ Վաչե Մարգարյանին վերագրվում է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի հետ հեռախոսային խոսակցությունը՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց ընտրելու հետ կապված միջնորդության քննության առնչությամբ:
Ձայնագրության մեջ ԱԱԾ տնօրենն ասել էր․
«Ինձ դատավորը նոր զանգեց, մի քիչ վախեցած է։ Ասեց՝ պետք է նայի ամբողջ գործը։ Ասեցի՝ նայի հիմքերը, բայց կալանքը ուզած-չուզած պետք է տաս»,— նշել էր Վանեցյանը հրապարակված գաղտնալսման մեջ։
12:59
11:48
11:33
17:48
17:35
17:16
16:55
16:39
16:22
16:09
16:03
15:33
15:09
14:47
14:22
11:55
11:41
11:38
10:45
10:22
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03