Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը վերահաստատում է նախկինում արած հայտարարությունն այն մասին, որ Հայաստանում ցմահ դատապարտյալների թիվը մեծ է և շեշտում, որ իրականացնում են քաղաքականություն այս առումով իրավիճակը բարելավելու ուղղությամբ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում կայացած ասուլիսի ընթացքում Արտակ Զեյնալյանն ասաց, որ ցմահ դատապարտյալների նկատմամբ իրականացվելու անհատական մոտեցում:
«Ցմահ դատապարտյալների վերաբերյալ իմ դիրքորոշումը ձեզ հայտնի է: Ես իրավապաշտպան եղած ժամանակ հայտարարել եմ, որ Հայաստանի համար չափազանց շատ է այսքան մեծ թվով ցմահ դատապարտյալ ունենալը: Թեև կաշկանդված եմ նաև իմ կարգավիճակով, բայց կրկնում եմ, որ չափից ավելի շատ են, և մենք իրականացնում ենք քաղաքականություն իրավիճակը բարելավելու ուղղությամբ: Անհատական մոտեցում է ցուցաբերվելու, օգտագործվելու է և պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտը, և ներման ինստիտուտը»,- մանրամասնեց Զեյնալյանը:
Նա հավելեց, որ արդեն ունենք մեկ ցմահ դատապարտյալ, ով պայմանական վաղաժամկետ ազատվել է, մեկի վերաբերյալ էլ դրական եզրակացություն է ներկայացվել դատարան, որը մերժել է: «Ես չգիտեմ, թե վերաքննիչ կամ վճռաբեկ դատարաններն այս գործով ինչ-որոշում կընդունեն, բայց, այնուամենայնիվ, արդարադատության նախարարությունը դրական եզրակացություն տվել է այդ անձին պայմանական վաղաժամկետ ազատելու հարցով»,- մանրամասնեց Արտակ Զեյնալյանը:
Նախարարի պաշտոնակատարն ընդգծեց՝ սա նրանց նկատմամբ կայացված դատական վճիռների իրավական գնահատականը չէ. «Մենք միայն պատժի մասով ենք մեր վերաբերմունքն արտահայտում: Չի բացառվում, որ գործերը կարող են վերանայվել այն ընթացակարգերի շրջանակներում, որոնց նախաձեռնության բացառիկ իրավասությունը ունեն իրենք, իրենց իրավապաշտպանները, իրավահաջորդները»,- եզրափակեց Արտակ Զեյնալյանը:
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
13:38
13:07
12:37
12:04
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
14:26
14:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44