Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական անվտանգության խորհրդի նիստը կկայանա նոյեմբերի 8-ին, Աստանայում: Այս մասին հայտնում է ՀԱՊԿ պաշտոնական կայքը:
Հավաքական անվտանգության խորհրդի կազմում ներգրավված են կազմակերպության անդամ երկրների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի ղեկավարները: Նշվում է, որ նիստի ընթացքում Հայաստանը կներկայացնի Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Մի շարք հարցեր երկրների ղեկավարները կքննարկեն նեղ կազմով: Օրակարգային մյուս հարցերին անդրադարձ կլինի պլենար նիստի ընթացքում, որին կմասնակցեն երկրների արտաքին գործերի նախարարները, պաշտպանության նախարարները, անվտանգության խորհրդի քարտուղարները, ինչպես նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը:
Մինչ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը կկայանա արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի, անվտանգության խորհրդի քարտուղարների հանձնաժողովի համատեղ նիստը, որի ընթացքում նախատեսված է 24 հարցի քննարկում, որից 15-ը կներկայացվեն կազմակերպության անդամ երկրների ղեկավարների քննարկմանը:
Հավաքական անվտանգության խորհրդի անդամները կքննարկեն միջազգային և տարածաշրջանային անվտանգության, ՀԱՊԿ անդամ երկրների միջև կազմակերպության շրջանակներում և միջազգային ասպարեզում փոխգործակցության հետ կապված հարցեր:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2018-2019թթ համար ՀԱՊԿ-ում նախագահությունը ստանձնելու է Ղրղզստանի Հանրապետությունը՝ Ղրղզստանի նախագահ Սորոնբայ Ժենբեկովը կներկայացնի նախագահության ընթացքումն երկրի առաջնահերթությունները:
13:38
13:25
13:23
13:21
13:17
12:52
12:38
12:22
12:09
11:36
11:12
09:48
09:27
09:04
19:16
19:06
18:03
17:39
17:19
17:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55