ԱԳՆ-ին 2019թ.-ի համար անհրաժեշտ է պահպանել բյուջեի կայունություն, այսինքն՝ հիմնվել այն թվերի վրա, որոնք ունեն 2018 ընթացքում: ԱԺ-ում 2019 թ.-ի պետական բյուջեի նախագծի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ արտաքի գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը:
«Ամռան ընթացքում արդեն նախաձեռնել էինք առաջին քննարկումները: Շատ կարևոր է, որ այս բարեփոխումները լինեն ոչ թե միանձնյա, այլ ընդգրկուն քննարկումների արդյունքում:Մեր քննարկումների արդյունքում եկանք համաձայնության, որ հաջորդ տարվա համար մեզ անհրաժեշտ է պահպանել բյուջեի կայունություն, այսինքն՝ հիմնվել այն թվերի վրա, որոնք ունեինք այս տարվա ընթացքում: Շարունակելով բարեփոխումները հաջորդ տարվա ընթացքում, օգոստոսին կկարողանանք արդեն շատ ավելի հստակ պատկերացում ունենալ մեր բարեփոխումների մասին: Մենք կկարողանանք շատ ավելի հստակեցված մոտենալ բյուջեին՝ բարեփոխումերի կոնտեքստում»,-ասաց Մնացականյանը:
Նրա խոսքով՝ օպտիմիզացման ու ռացիոնալիզացման արդյունքում փորձում են շատ մանրակրկիտ հաշվարկել, թե որտեղ է հնարավոր որոշ ձևափոխումներով գտնել այն բանաձևերը, որոնք լավագույնս արտահայտում են իրենց պահանջները դիվանագիտական գործառույթներն իրականացնելու համար: Մնացականյանը շեշտեց՝ բյուջեի նախագծով թվերը սկզբունքորեն արտահայտում են իրենց բյուջետային կայունությունը պահպանելու նպատակ:
Նախարարի պաշտոնակատարի կարծիքով՝բովանդակային քննարկումներ են ունեցել բյուջեն կազմելիս: Նրա կարծիքով՝ ԱԳՆ-ն այն հաստատությունն է, որը անկախության 27 տարիների ընթացքում բերվել է այն պահանջին, որը բխում է սուվերենությունից: «Ձևավորվել է ամուր լավ կառույց՝ իր կադրային կարողություններով, աշխարհում սփռվածությամբ: Մենք այսօր ներգրավվել են մի գործընթացի մեջ, որի միջոցով փորձում ենք օպտիմալացնել, ռացիոնալիզացնել մեր աշխատանքները՝ բարեփոխումներ առաջ բերելով: Հարցը վերաբերում է բարեփոխումներին, ոչ թե կտրուկ վերանայումներին: Պետք է գտնել օպտիմիզացման այն ձևերը, որոնք ավելի կռացիոնալիզացնեն մեր ծախսերը և ավելի պաշտպանելի կդարձնեն մեր հայտերը»,-ասաց Մնացականյանն ու հավելեց, որ բարեփոխումների գործընթացը պահանջելու է ժամանակ, իսկ իրենք դա արդեն սկսել են:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01