Այսօր ՀՖՖ շտաբ-բնակարանում կայացել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի նիստը՝ ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի գլխավորությամբ: ՀՖՖ-ի պաշտոնական կայքից տեղեկանում ենք
Օրակարգում է եղել հոկտեմբերի 22-ին Երևանի ֆուտբոլի 2018/2019 թթ. մինչև 10 տարեկանների առաջնության «Փյունիկ-2-09»-«Բանանց-1-09» խաղի ժամանակ Արտյոմ և Արարատ Առաքելյանների վարքագծի քննարկումը:
Աղբյուրը հիշեցնում է, որ հոկտեմբերի 22-ին Երևանի ֆուտբոլի 2018/2019 թթ. մինչև 10 տարեկանների առաջնության «Փյունիկ-2-09»-«Բանանց-1-09» խաղի ժամանակ գրանցվել էր միջադեպ, որի ընթացքում «Բանանց-2-09» թիմի գլխավոր մարզիչ Արտյոմ Առաքելյանը հայհոյել և հարվածել էր հանդիպման մրցավարին: ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 32-րդ կետի համաձայն` «Բանանց» ակումբի մարզիչ Արտյոմ Առաքելյանը հայտարարվել էր հայկական ֆուտբոլում «անցանկալի անձ» («պերսոնա նոն գրատա»): Նույն հանդիպման ընթացքում մրցավարին հարվածել էր նաև Արտյոմ Առաքելյանի եղբայրը՝ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արարատ Առաքելյանը, որը հայտավորված չէր հանդիպմանը՝ որպես պաշտոնատար անձ:
«ՀՖՖ Գործադիր կոմիտեն, մանրամասն քննարկել է միջադեպը և հանդիպման մրցավարի, Արտյոմ Առաքելյանի, «Փյունիկ» և «Բանանց» ակումբների ներկայացրած բացատրությունները:
ՀՖՖ Գործկոմը խստորեն դատապարտում է Առաքելյան եղբայրների պահվածքը, հորդորում ակումբներին ուժեղացնել անվտանգության միջոցառումները բոլոր հանդիպումների ընթացքում: Միաժամանակ ՀՖՖ Գործկոմը հետագայում հետամուտ է լինելու նմանատիպ գործողությունների կանխմանը, իսկ կարգազանցները կրելու են ամենախիստ պատիժները»,- հայտնում են ՀՖՖ-ից։
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
13:38
13:07
12:37
12:04
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
14:26
14:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44