Նոյեմբերի 2-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացել է Փրկարար ծառայության հերթական ընդլայնված խորհրդակցությունը, որը վարել է ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը:
ՓԾ տնօրենը շնորհավորել է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ՝ մաղթելով բարի և անփորձանք ծառայություն: Ա. Նահապետյանն ընդգծել է ԱՀ ԱԻՊԾ հսկայական ձեռքբերումները՝ հույս հայտնելով, որ դրանք ուղենիշ կդառնան երկու հայկական հանրապետությունների գերատեսչությունների միասնական զարգացման համար:
ՀՀ ԱԻ նախարարության տարբեր ստորաբաժանումների ղեկավարները, Երևան քաղաքի, խորհրդակցությանն առցանց մասնակցող Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության և ՀՀ մարզային փրկարարական վարչության պետերը զեկուցել են անցած շաբաթվա ընթացքում գրանցված ահազանգերի, ձեռնարկված միջոցառումների, անցկացված և նախապատրաստվող ուսումնավարժությունների, քաղաքացիական պաշտպանության հենակետերի, ինչպես նաև տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի մասին:
ՓԾ տնօրեն Ա. Նահապետյանը հայտնել է, որ սեփական զեկուցագրի համաձայն Սյունիքի ՄՓՎ պետ, փ/ծ փոխգնդապետ Լ. Գրիգորյանը անցնում է երկարամյա ծառայության կենսաթոշակի: Շնորհակալություն հայտնելով նրան երկարամյա անբասիր ծառայության համար՝ ՓԾ տնօրենը նշել է, որ ՀՀ ԱԻ նախարար Ֆ. Ցոլակյանի հրամանով Սյունիքի ՄՓՎ պետ է նշանակվել, փ/ծ փոխգնդապետ Բ. Զաքարյանը:
Զեկուցելով Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումների մասին՝ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը ՓԾ տարբեր վարչությունների ղեկավարներին տվել է համապատասխան հանձնարարականներ՝ կազմակերչական աշխատանքների վերաբերյալ:
ՀՀ ԱԻՆ ՃԿԱԿ պետ, փ/ծ գնդապետ Հ. Խանգելդյանը զեկուցել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում «911» ծառայությունում գրանցվել է 16013 զանգ, 185 դեպք-պատահար, որից 110-ը՝ արտակարգ բնույթի:
Ընթացիկ կազմակերպչական աշխատանքների վերաբերյալ այլ ստորաբաժանումների զեկույցները լսելուց հետո ծառայության տնօրեն Ա. Նահապետյանը տվել է համապատասխան հանձնարարականներ: Հանձնարարվել է վերանայել կադրային քաղաքականությունը և ենթասպայական ու սպայական պաշտոնների ներկայացնել առնվազն 3 թեկնածու, իսկ նրանց նշանակումը, ըստ ՓԾ տնօրենի, կլինի անցկացվող համապատասխան մրցույթներից հետո:
Ա. Նահապետյանը հանձնարարել է նաև ակտիվացնել և հստակեցնել տվյալների փոխանակումը Սոթք-Քարվաճառ ճանապարհի անցանելիության վերաբերյալ՝ կապ հաստատելով ճանապարհի տվյալ հատվածի համար պատասխանատու ճանապարհաշինարարական ընկերության հետ:
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
13:38
13:07
12:37
12:04
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
14:26
14:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44