Երևանի ընդհանուր իրավասության դատարանը «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ դատաձգաբան-փորձագետ Ա. Հ.–ին կալանավորելու վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության քննիչի միջնորդությունը բավարարել է: Այս մասին Tert.am-ին հայտնեցին Հատուկ քննչական ծառայությունից:
Tert.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ իր տեղեկություններով՝ դատաձգաբան-փորձագետ Ա. Հ.-ն, ինչպես նշվում է ՀՔԾ հաղորդագրության մեջ, ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության դատաձգաբան-փորձագետ Արթուր Հովհաննիսյանն է, ում նկատմամբ հայտարարված է հետախուզում:
Նրա աշխատանքից ազատվելու ժամկետի, հիմքի կամ աշխատանքային գործունեությունը շարունակելու մասին տեղեկություններ ստանալու համար հարցում է ուղարկվել իրավապահ մարմին:
Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն հայտնել էր, որ 2008 թ-ի մարտի 1-ին կիրառված իրական պարկուճները նախկին քննչական խմբի ղեկավարն ու դատաձգաբան-փորձագետը կեղծել են: Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ Արթուր Հովհաննիսյանը օժանդակելով Վահագն Հարությունյանին՝ նրա կազմակերպմամբ փոխարինել է դեպքի վայրի տարբեր տեղամասերի զննությամբ հայտնաբերված ու առգրավված իրական պարկուճները: Հետագայում կեղծված ապացույցների հետազոտման արդյունքներն Արթուր Հովհաննիսյանն ամրագրել է իր կողմից տրված՝ փորձագետի 2008 թվականի դեկտեմբերի 29-ի ակնհայտ կեղծ եզրակացությունում, որն էլ, որպես կեղծ ապացույց, 2008 թվականի դեկտեմբերի 30-ին կցվել է քրեական գործի նյութերին և դրվել շրջանառության մեջ:
Արթուր Հովհաննիսյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ հայտարարված է հետախուզում:
12:59
11:48
11:33
17:48
17:35
17:16
16:55
16:39
16:22
16:09
16:03
15:33
15:09
14:47
14:22
11:55
11:41
11:38
10:45
10:22
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03