Հանրապետության 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանի առանձնատան վերաբերյալ պետությունն իր վրա դրված պարտականությունը կարող է համարել իրականացված, եթե հրաժարվելու մասին գրավոր պաշտոնական պատասխան ստանա։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 3–ին, NEWS.am–ի հարցին ի պատասխան ասաց Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։
«Մենք երկու անգամ ենք հստակ պատասխան ստացել Սերժ Սարգսյանի գրասենյակից՝ տնից հրաժարվելու մասին։ Երկուսն էլ եղել են անվտանգության նկատառումներից ելնելով, այսպես են մեզ պատասխանել։ Այդ պատճառաբանությամբ տուն չի տրամադրվել։ Օրենքը հստակ պոզիտիվ պարտականություն է ենթադրում պետության վրա, որ պաշտոնաթող նախագահին ապահովի բնակարանով։ Եթե նույնիսկ Սերժ Սարգսյանը հրաժարվում է բնակարանից, օրենքի կարգավորման խնդիր կա։ Թերեւս գրավոր պաշտոնական մերժման հիման վրա պետությունը կարող է համարել պարտականությունն իրականացրած, հակառակ դեպքում պետք է լուծում գտնել այս հարցին։ Մենք կամ որեւէ բնակարան կամ առանձնատուն ենք գնում եւ թողնում, որ օգտագործեն այդ տունը, կամ պաշտոնական հրաժարում ենք ստանում, որի հիման վրա պարտականությունը համարում ենք կատարված»,– ասաց Էդուարդ Աղաջանյանը։
Նշենք, որ Սերժ Սարգսյանն օրերս հեռացել է Կառավարական ամառանոցից։
12:59
11:48
11:33
17:48
17:35
17:16
16:55
16:39
16:22
16:09
16:03
15:33
15:09
14:47
14:22
11:55
11:41
11:38
10:45
10:22
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03