Միլիարդատեր Իլոն Մասկը բողոքել է կյանքի վատագույն տարուց, հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Recode պորտալին տված միլիարդատիրոջ հարցազրույցը: Նրա խոսքով, նա մեկ տարվա ընթացքում 5 տարով ծերացել է, քանի որ շաբաթական 120 ժամ է աշխատել: Արդյունքում սթրեսը եւ քնի պակասը հանգեցրել են բազմաթիվ սխալների:
«Երբեմն դու ուժեղ ճնշման տակ ես, քիչ ես քնում եւ նորից ճնշման տակ ես ընկնում». Արդյունքում նա ստիպված է եղել քնաբեր սկսել ընդունել. «Դու այնքան լարված ես, որ չես կարողանում քնել: Մնում է ընտրել՝ չքնել եւ այդ ժամանակ ուղեղդ վաղը չի աշխատի կամ դեղ խմել եւ քնել», — ասել է նա:
Մասկը հանգստացրել է ընթերցողներին՝ ասելով, որ աշխատանքային ժամը կրճատել է շաբաթական 80-90-ի:
Հոկտեմբերի 30-ին Մասկը հայտարարել էր, որ այժմ Tesla-ում «ոչ ոք» է: Նա հեռացրել էր իր պաշտոնները ընկերության կայքից: Մասկը ստիպված էր հեռանալ Tesla- ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնից այն համաձայնագրի պայմաններով, որը նա կնքել է ԱՄՆ արժեթղթերի հանձնաժողովի հետ այն բանից հետո, երբ նրան մեղադրել էին խարդախության մեջ:
Երեք տարվա ընթացքում, Մասկին պետք է փոխարինի անկախ մենեջերը: Միեւնույն ժամանակ, գործարարը պահպանել է ընկերության գործադիր տնօրենի պաշտոնը:
Բացի այդ, Մասկին եւ Tesla-ին պարտավորեցրել են 20 միլիոն դոլար տուգանք վճարել տուժած ներդրողների օգտին: Ընկերությունը պետք է նաեւ երկու անկախ տնօրեն նշանակի:
09:03
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55