Կովկասյան տարածաշրջանից հանցագործները հզոր ցանց են հիմնել Գերմանիայում, ասվում է Der Spiegel-ի հոդվածում: Երեք տարի շարունակ քննիչները գաղտնի գործողության շրջանակում փորձել են ձերբակալել հայկական մաֆիայի ներկայացուցիչներին, սակայն՝ ապարդյուն:
Fight against thieves in law՝ «Օրենքով գողերի» դեմ պայքար» ծածկանվամբ գաղտնի գործողությունն անցկացրել է Քրեական ոստիկանության դաշնային գերատեսչությունը (BKA)՝ 6 դաշնային հողի պրոֆլային գերատեսչությունների հետ համատեղ:
Թերթը նշում է, որ այս գործողությունը դարձել է Գերմանիայում կազմակերպված հանցավորությանը նվիրված ամենամեծ հետաքննություններից մեկը:
«Օրենքով գողերը» հետաքննության նյութերում բնութագրվում են որպես ռուս-եվրասիական կազմակերպված հանցավորության բարձրաստիճան հեղինակություններ:
Հետաքննության ընթացքում քրեական հետախուզության մասնագետներին օգնել են BND դաշնային հետախուզական ծառայության ու Եվրոպոլի աշխատակիցները:
Հանցավորության թեման անդրադարձել է նաև դիվանագիտական հարաբերությունների վրա: Der Spiegel-ի տեղեկության համաձայն՝ Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը գերմանացի քննիչներին իր օգնությունն է առաջարկել հայկական մաֆիայի դեմ պայքարում: Սակայն BKA-ն խորհուրդ է տվել չհամաձայնել այդ համագործակցությանը՝ ընդգծելով, որ քննիչները չեն բացառում «օրենքով գողերի» կապերը ՀՀ պետական կառույցների ներկայացուցիչների հետ:
09:03
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55