Այսօր՝ նոյեմբերի 3-ին, Գյումրիի դատախազության դիմաց, ի նշան բողոքի, որոշ ժամանակ ճանապարհը փակվեց, և երթևեկությունը նշված հատվածում դադարեցվել էր։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բողոքի ակցիան կազմակերպել էին Գյումրիում ռուս կնոջ նկատմամբ իբրև թե բռնաբարության փորձ կատարելու մեջ մեղադրվող գյումրեցի 28-ամյա տաքսու վարորդի հարազատները։ Նրանք դատախազության դիմաց՝ Հաղթանակի փողոցում, իրենց ակցիան էին անցկացնում և դատախազությունից պահանջում էին, որպեսզի երիտասարդն ազատ արձակվի, քանի որ նրա նկատմամբ հարուցված քրեական գործը շինծու է։
Նրանք մեղադրում էին, որ քննչական մարմինն անգործության է մատնված, ինչի պատճառով էլ երիտասարդն անհիմն կալանավորվել է. «Եթե այսպես սրտացավ են, թող գնան իրական բռնաբարության փորձ կատարողին հայտնաբերեն։ Մենք նույնիսկ արդեն կասկածում ենք, որ նմանատիպ դեպք է եղել։
Այսօրվա ակցիան նախազգուշացում էր, ու եթե խնդիրն իրավական ճանապարհով չլուծվի, իսկ մենք վստահ ենք, որ այդ դեպքում կհիմնավորվի, որ Հրաչյան ոչ մի առնչություն չի ունեցել, ու էդ ժամանակ իրենց գլուխները ո՞ր պատին են տալու թե ռուս կինը, թե քննիչը և թե դատավորը։ Հավատում ենք, որ արդարությունը հիվանդանում, բայց չի մահանում»։
Ըստ Քննչական կոմիտեի՝ հոկտեմբերի 29-ին ժամը 14:20-ին Շիրակի մարզի՝ 1990 թվականին ծնված բնակչուհուց հաղորդում է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 8:30-ի սահմաններում, բնակարան է մտել մի երիտասարդ, ձեռքերով փակել իր բերանը, գլուխը հարվածել պատին, որից հետո իրեն տարել է ննջարան և փորձել բռնաբարել:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 28– ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-138-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:
12:59
11:48
11:33
17:48
17:35
17:16
16:55
16:39
16:22
16:09
16:03
15:33
15:09
14:47
14:22
11:55
11:41
11:38
10:45
10:22
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03