Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ պատրաստ է վերադառնալու Թբիլիսի։ Այդ մասին նա հայտարարել է Euronews- ին տված հարցազրույցում:
«Իշխանության չարաշահման» համար չորս տարվա ազատազրկման հեռակա դատավճիռը նա անվանել է «քաղաքական դրդապատճառ»: Քաղաքական գործիչը մտադիր չէ համաներում խնդրել և համոզված է, որ իրեն կարդարացնեն, երբ իշխող «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության հիմնադիր և նախագահ Բիձինա Իվանիշվիլին կորցնի իր ազդեցությունը:
«Ես հստակ հայտարարել եմ, որ նոր նախագահից համաներում չեմ պահանջի: Ինչո՞ւ, քանի որ հենց մենք ունենանք նոր նախագահ, արդարադատությունը կազատվի օլիգարխ Իվանիշվիլիի ազդեցությունից, այն ժամանակ ես կկարողանամ կանգնել ազատ դատարանի առջև։Եթե Իվանիշվիլին չազդի գործընթացի վրա, ինձ հեշտությամբ կարդարացնեն»,- ասել է Սահակաշվիլին:
Նրա խոսքով՝ ինքը չի ցանկանում որևէ պաշտոն ստանձնել Վրաստանում: «Ամեն դեպքում ես վերադառնալու եմ Վրաստան` քաղաքական գործընթացներին մաս կազմելու համար: Բայց ես չեմ ուզում որևէ պաշտոն ստանձնել, ինչ էլ որ տեղի ունենա Վրաստանի խորհրդարանում: Ես ուզում եմ լինել գործընթացի մի մասը, բայց մյուս մարդիկ նույնպես մասնակցում են դրան, որպեսզի իշխող ուժը լայն աջակցություն ունենա: Դա անհրաժեշտ է երկրում իրական փոփոխությունների համար», – ասել է Վրաստանի նախկին նախագահը:
17:48
17:35
17:16
16:55
16:39
16:22
16:09
16:03
15:33
15:09
14:47
14:22
11:55
11:41
11:38
10:45
10:22
10:02
19:45
18:27
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03