2019 թ-ի բյուջեում Կառավարությունն իրականացրել է կառուցվածքային տեղաշարժ, նոր մարտահրավերներ է առաջ քաշել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը:
«Մատնանշվում է, որ մենք պետք է ագրարային երկրից, հանքանյութ արդյունահանող երկրից դառնանք բարձր տեխնոլոգիական երկիր: Այս բյուջեն իներցիոն է, և առայժմ ես չեմ տեսնում այն ֆինանսական ուժը, որն ապահովելու է դա: Կարող է պայմաններ ստեղծել, բայց առայժմ դա իրագործելի չէ: Այս պահին բյուջեի քննարկումները շարունակվում են, հետագայում կտեսնենք»,- նշեց նա:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք հանքարդյունաբերության ծավալի կրճատումը չի հանգեցնի մի շարք խնդիրների, առաջին հերթին՝ աշխատատեղերի կրճատման, տնտեսագետ պատգամավորն ասաց.
«Նիկոլ Փաշինյանը նվազեցման մասին չի խոսել, ես էդ հարցն իրեն տվել եմ, հրապարակային ենք քննարկել, խոսքն այն մասին է, որ դրան զուգահեռ մենք կարողանանք ստեղծել նաև այլ բարձր արտադրողական և տեխնոլոգիական ոլորտներ: Ես իմ անձնական կարծիքն ասեմ` եթե մենք լեռնահանքային արդյունաբերության ոլորտի մասին ենք խոսում, պետք է հասնենք նրան, որ վերջնական արտադրանք տրվի, ոչ թե խտանյութ, որն էժան է:
Երկրորդ՝ ո՞վ է ասել, որ 15-20 տարի հետո այն, ինչը մենք հանում ենք ընդերքից, ընդհանրապես պահանջարկ է ունենալու, ինչպես, ասենք, կոբալտը և այլ արտադրանք չունեն, ո՞վ է ասել, որ պղինձն ու մոլիբդենը 20 տարի հետո շուկայում պահանջարկ կունենան, երբ որ արդեն կզարգանան կոմպոզիցիոն տարբեր, սինթետիկ նյութեր, որոնք որ էժան կլինեն: Սա պետք է քննարկել»,- նկատեց ԱԺ փոխնախագահը:
Միքայել Մելքումյանն ասաց, որ բյուջեն անցումային է, ինչպես նաև իներցիոն, որը մասամբ է հաշվի առնում մարտահրավերները, թիրախները, ցանկությունները, որոնք որ Կառավարությունն իր առջև դնում է, մնացածը կյանքը ցույց կտա:
«Բյուջեում կան նաև անկեղծ ախտորոշումներ, օրինակ, որ պետական կառավարման համակարգը մասամբ շատ անարդյունավետ է եղել, անհիմն կառույցներ են եղել»,- ընդգծեց պատգամավորը:
Ինչ վերաբերում է հարցին՝ արդյոք ներդրումային բում պետք է ակնկալել, քանի որ անընդհատ նշվում է , որ ներդրումներ կլինեն ԱԺ ընտրություններից հետո, իսկ 2019-ին արդեն նոր խորհրդարան կձևավորվի, Միքայել Մելքումյանն ասաց, որ ներդրումային բում կլինի այն ժամանակ, երբ որ իշխանությունը կբյուրեղանա:
«Ժամանակ է պետք, որ իշխանության բոլոր թևերը կայուն լինեն, և կայուն խաղի կանոններ սահմանվեն: Չեմ կարող ասել, թե դա երբ կլինի, կախված է Կառավարության գործունեության արտադրողականությունից»,- ասաց նա:
Անդրադառնալով հարցին՝ արդյոք հնարավոր համարում է, որ հանձնաժողովներում քննարկելուց հետո ԱԺ-ն տապալի 2019 թ-ի բյուջեի քվեարկությունը, ինչպես եղավ ԸՕ պարագայում, Միքայել Մելքումյանն ասաց, որ չի կարծում:
«Չընդունի՝ մյուս խորհրդարանը կգա, նույն համամասնություններով կընդունի հունվարի երկրորդ կեսին, դրանից որևէ բան չի լինի, բայց կրկնեմ՝ չեմ կարծում, թե այդպիսի ռիսկեր կան, որովհետև բյուջեն բոլորինն է, այդ թվում՝ քվեարկողներինը: Ի՞նչ անենք, բյուջեն չընդունենք, որ աշխատավարձ, թոշակ չտա՞ն հետագայում: Բայց քննարկումներ, բարելավումներ կլինեն»,- եզրափակեց ԱԺ փոխնախագահը:
17:48
17:35
17:16
16:55
16:39
16:22
16:09
16:03
15:33
15:09
14:47
14:22
11:55
11:41
11:38
10:45
10:22
10:02
19:45
18:27
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03