Ինդոնեզիայի տրանսպորտի անվտանգության ազգային կոմիտեն ավստրալացի մասնագետների օժանդակությամբ կարողացել է ստանալ Ինդոնեզիայում կործանված Boeing 737-ի ինքնագրի տվյալները, հայտնում է Detik պորտալը:
Պարամետրիկ ինքնագրի տվյալներում առկա է օդանավի չվերթների 69 ժամվա տեղեկություն՝ ներառյալ վերջին թռիչքը:
Ինդոնեզիական Lion Air բյուջետային ավիաընկերության Boeing 737-ը, որն անցած երկուշաբթի առավոտյան Ջակարտայից ուղեւորվել էր Սումատրայի մոտ գտնվող կղզիներից մեկը, թռիչքից 13 րոպե հետո ծովն էր ընկել Արեւմտյան Ճավայի ափերի մոտ: Օդանավի բեկորները գտնվում են 30-ից մինչեւ 40 մետր խորությամբ եւ տարածված են ծովի հատակի ընդարձակ տարածքում:
Ավիաաղետի պատճառները դեռեւս պարզ չեն: Կործանված օդանավն արտադրվել է 2018 թվականին եւ ավիաընկերության կողմից շահագործվում էր օգոստոսից: Ինդոնեզիացի փրկարարների տեղեկություններով՝ ողջ մնացածներ չկան: Օդանավում եղել է 189 մարդ՝ ներառյալ ուղեւորներն ու անձնակազմի անդամները:
Աղետի ենթարկված Boeing-ի սեւ արկղերից մեկը գտել են նոյեմբերի 1-ին բեկորների կողքին:
Երկրորդ սեւ արկղի եւ աղետի զոհերի մարմինների որոնումները երկարացվել էին 3 օրով: Ինդոնեզիայի արտակարգ իրավիճակների դեմ պայքարի գործակալության ղեկավարի խոսքով՝ ենթադրվում է, որ երկրորդ ինքնագիրը գտնվում է որոնումների հիմնական գոտուց մոտ 50 մետր հեռավորությամբ, սակայն որոնումները դժվարեցնում են ստորջրյա հոսանքները:
18:18
17:39
17:02
16:25
15:56
15:55
15:38
15:21
14:49
14:33
14:25
14:06
13:36
13:08
13:08
12:49
12:23
12:05
11:27
11:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44