ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի հարցը գտնվում է խորհրդակցությունների փուլում: Tert.am-ի հետ զրույցում նման կերպ արձագանքեց Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով հարցերին, թե արդյոք իրականությանը համապատասխանում է տեղեկատվությունը, ըստ որոնց՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ամենահավանական թեկնածուն Բելառուսի ներկայացուցիչն է, և թե արդյոք Հայաստանը չի առաջարկել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի իր թեկնածուն:
«Ինչպես գիտեք, ԱԳ նախարարն այս թեմայով խոսել է անցած շաբաթ ԱԺ-ում կայացած քննարկումների ժամանակ: Հավելենք, որ կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի հարցը գտնվում է խորհրդակցությունների փուլում: Այս քննարկումները որոշակի կոնֆիդենցիալ բնույթ ունեն և չեն ընթանում հրապարակային դաշտում: Հարգելով այդ սկզբունքը՝ հավելյալ տեղեկություն չենք կարող տրամադրել՝ չվնասելու այդ քննարկումներին: Հայաստանի համար առաջնային կարևորություն ունի քարտուղարության արդյունավետ գործունեությունը, և հենց դրան են ուղղված մեր ջանքերը»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Աստանայում նոյեմբերի 8-ին ՀԱՊԿ-ի անդամ երկրների ղեկավարները (Հայաստան, Ղազախստան, Ղրղզստան, Ռուսաստան, Տաջիկստան-խմբ.) մասնակցելու են Հավաքական անվտանգության խորհրդի նիստին: Ակնկալվում է, որ վերջակետ կդրվի ՀԱՊԿ-ի նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցում:
Коммерсантъ-ի դիվանագիտական աղբյուրները կազմակերպության երեք երկրում հայտնում են, որ ամենայն հավանականությամբ հաջորդ երեք տարվա ընթացքում ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը կզբաղեցնի Բելառուսի ներկայացուցիչը:
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
13:38
13:07
12:37
12:04
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
14:26
14:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44