Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Թեհրանն իր նավթը կվաճառի ու կխախտի Միացյալ Նահանգների կողմից կրկին վերականգնված պատժամիջոցները, որոնք ուղղված են իսլամական պետության համար կենսական նշանակություն ունեցող էներգետիկ ու բանկային հատվածների դեմ:
Ինչպես նշում է Reuters-ը, նախագահ Ռոհանին այս մասին ասել է տնտեսագետների հետ հանդիպման ժամանակ:
«Ամերիկան ցանկանում է զրոյական մակարդակի հասցնել իրանական նավթի վաճառքը, բայց մենք կշարունակենք մեր նավթի վաճառքը, կխախտենք պատժամիջոցները: Սա Իրանի դեմ տնտեսական պատերազմ է, բայց Ամերիկան պետք է իմանա, որ Իրանի դեմ չի կարող կիրառել ուժի լեզուն: Մենք պատրաստ ենք դիմակայել ցանկացած ճնշման»,-ասել է Ռոհանին:
Նախագահն ընդգծել է, որ «թշնամին» իր պատժամիջոցներով առավելապես թիրախավորում է իրանցի ժողովրդին:
Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն, անդրադառնալովնոյեմբերի 5-ից Իրանի նկատմամբ ուժի մեջ մտնող նոր պատժամիջոցներին, նշել է, որ երկրի նավթային, առևտրային ու բանկային ոլորտները թիրախավորող պատժամիջոցները բացասական ազդեցություն չեն ունենա իրանցի ժողովրդի վրա:
«Սրանք երբևէ Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ սահմանված ամենախիստ պատժամիջոցներն են, որոնց նպատակն է փոխել Իրանի պահվածքն ու պաշտպանել Իսրայելին, մյուս պետություններին»,-հայտարարել է Պոմպեոն:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի նկատմամբ խիստ պատժամիջոցները վերականգնելու իրավունք է ստացել, քանի որ այս տարի դուրս է եկել 2015թ. Իրանի ու «միջնորդ վեցյակի» (ԱՄՆ, ՌԴ, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) միջև կնքված պատմական միջուկային համաձայնագրից:
Ցուցարարները վանկարկել են «Մա՛հ Ամերիկային»: Նրանցից շատերն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ծաղրող պաստառներ են պատրաստել: Ցուցարարներն այրել են նաև Միացյալ Նահանգների պետական դրոշն ու դոլարի թղթադրամները:
12:59
11:48
11:33
17:48
17:35
17:16
16:55
16:39
16:22
16:09
16:03
15:33
15:09
14:47
14:22
11:55
11:41
11:38
10:45
10:22
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03