Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագծով՝ Հայաստանում էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցները կազատվեն ավելացված արժեքի հարկից, եթե դրանք ներմուծման օրվանը հաջորդող 365 օրվա ընթացքում չեն արտահանվում (այդ թվում՝ ԵՏՄ անդամ պետություններ)։
Որոշման նախագիծը տեղադրված է իրավական ակտերի հրապարակման E-draft.am միասնական կայքում:
Ընդունվելու դեպքում oրենքն ուժի մեջ կմտնի 2019 թվականի հուլիսի 1-ից և կգործի մինչև 2030 թվականի դեկտեմբերի 31-ը:
Նախագծի հիմնավորման մեջ գրված է. «Հայաuտանի Հանրապետության հարկային օրենսգրքում (ՀO-165) լրացում կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է օդի աղտոտվածության նվազեցմանն ուղղված էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների կիրառումը խթանելու հետ։ Աշխարհում էլեկտրամոբիլների օգտագործումն արագ տեմպերով ավելանում է՝ պայմանավորված ինչպես դրանց բազմազանության ավելացմամբ, այնպես էլ տարատեսակ պետական արտոնությունների և էկոլոգիական համեմատական անվտանգության հետ։
Հայաստանում հիբրիդային և էլեկտրականությամբ սնուցվող շարժիչներով աշխատող ավտոտրանսպորտային միջոցների համար բնապահպանական հարկի գծով սահմանված է արտոնություն։ ՀՀ հարկային օրենսգրքի 172-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ հիբրիդային և էլեկտրականությամբ սնուցվող շարժիչներով աշխատող ավտոտրանսպորտային միջոցների համար բնապահպանական հարկ վճարողները, այդ ավտոտրանսպորտային միջոցների մասով, ազատվում են մթնոլորտային օդ վնասակար նյութեր արտանետելու համար բնապահպանական հարկից։ Իսկ Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի փետրվարի 14-ի N675-Ն որոշմամբ՝ որպես վառելիք բացառապես էլեկտրաէներգիա օգտագործող և բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող ավտոտրանսպորտային միջոցի սեփականատերերին տրամադրվել է արտոնություն՝ ազատելով ավտոկայանատեղի համար սահմանված տեղական վճարից։ Մինչդեռ նշված արտոնությունները գործնականում չեն խրախուսում էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների կիրառումը ՀՀ-ում։
ԱԱՀ-ի գծով արտոնությունները կիրառվում են մի շարք եվրոպական երկրներում։ Մի քանի երկրներում դա խթանման միակ մեթոդն է կամ կիրառվում է ձեռքբերման սուբսիդավորման հետ զուգահեռ։ ԱԱՀ արտոնության տրամադրումն ամենաարդյունավետն է, հաշվի առնելով, որ նման արտոնություն կիրառող երկրները առաջատարներն են էլեկտրամոբիլների տեսակարար կշռով»։
17:48
17:35
17:16
16:55
16:39
16:22
16:09
16:03
15:33
15:09
14:47
14:22
11:55
11:41
11:38
10:45
10:22
10:02
19:45
18:27
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03