Իրանում բիզնես հիմնած ֆիննական ընկերությունների կեսից ավելին լքել է Իրանը՝ երկրի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների վերականգնման մասին նախագահ Դոնալդ Թրամփի որոշումից հետո: Այդ մասին ՌԻԱ Նովոստիգործակալությանն ասել է Ֆինլանդիայի ԱԳՆ ներկայացուցիչ Պեկկա Կոսոնենը:
«Մենք հստակ թիվը չգիտենք, սակայն վերջերս Իրանում աշխատել կամ իր ներկայացուցիչն է ունեցել մոտ 70 ֆիննական ընկերություն: Գնահատականների համաձայն՝ նրանցից երկրում մնացել են 20-30-ը»,- ասել է ԱԳՆ ներկայացուցիչը:
Ամերիկյան պատժամիջոցների հետ կապված խնդիրներից մեկը Եվրամիության բանկերի կողմից բանկային սպասարկման դադարեցումն է և դեպի Իրան կամ Իրանից գումարի փոխանցման անհնարինությունը, նշում են ֆիննական լրատվամիջոցները:
Ավելի վաղ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն, անդրադառնալով նոյեմբերի 5-ից Իրանի նկատմամբ ուժի մեջ մտնող նոր պատժամիջոցներին, նշել էր, որ երկրի նավթային, առևտրային ու բանկային ոլորտները թիրախավորող պատժամիջոցները բացասական ազդեցություն չեն ունենա իրանցի ժողովրդի վրա:
«Սրանք երբևէ Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ սահմանված ամենախիստ պատժամիջոցներն են, որոնց նպատակն է փոխել Իրանի պահվածքն ու պաշտպանել Իսրայելին, մյուս պետություններին»,-հայտարարել է Պոմպեոն:
Իրանի նախագահ Հասան Ռոհանին էլ հայտարարել է, որ Թեհրանն իր նավթը կվաճառի ու կխախտի Միացյալ Նահանգների կողմից կրկին վերականգնված պատժամիջոցները, որոնք ուղղված են իսլամական պետության համար կենսական նշանակություն ունեցող էներգետիկ ու բանկային հատվածների դեմ:
16:29
12:59
11:48
11:33
17:48
17:35
17:16
16:55
16:39
16:22
16:09
16:03
15:33
15:09
14:47
14:22
11:55
11:41
11:38
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03