ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու 50-ամյա տղամարդու դանակահարության դեպքի հանգամանքները:
Ինչպես հայտնում են ՔԿ-ից, 2018թ. նոյեմբերի 4-ին՝ ժամը 10:05-ի սահմաններում, «Հրազդան» ԲԿ-ից Ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել առ այն, որ իրենց մոտ «ձախ թուլակողի կտրած-ծակած, որովայնի խոռոչի թափանցող վերք հորիզոնական հաստ աղու վնասում» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Հրազդան քաղաքի բնակիչ՝ ծնված 1967թվականին, և հայտնել, որ իրեն դանակահարել են:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Հրազդանի բաժնում 2018թ. նոյեմբերի 4-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որը նույն օրն ընդունվել է ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության վարույթ: 41-ամյա տղամարդը ճանաչվել է տուժող, սակայն, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել ցուցմունք տալ:
Ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, շարժառիթը, դեպքի վայրը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է նույն քաղաքի բնակիչ՝ ծնված 1977թ.:
Վերջինս ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին, ներկայացրել նաև հանցագործության գործիք հանդիսացող դանակը և ցուցմունք տվել դեպքի շուրջ: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու և ցուցմունքում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ:
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
13:38
13:07
12:37
12:04
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
14:26
14:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44