ՀԷՑ-ն առաջիկա 5 տարիներին չի ներկայացնելու կորուստների աճի որևէ պահանջ: Այս մասին Ազգային ժողովում գազի և էլեկտրաէներգիայի հարցով քննիչ հանձնաժողովի նիստում ասաց ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը՝ ներկայացնելով ՀէՑ ընկերության ներդրումային ծրագիրը:
«Սակագնային քաղաքականությունը հստակ կարգավորված է օրենսդրական նորմերով: ՀԷՑ մասով խոսքը սակագնային մարժայի մասին է՝ վաճառված ու գնված էներգիայի տարբերություն: Սակագնային քաղաքականությունը որոշված է մասնավորեցման պայմանագրով»,- ասաց Կ. Հարությունյանը:
Վերջինս նշեց, որ ըստ պայմանագրի՝ սակագնային մարժան կարող է փոփոխվել ոչ հաճախ, քան կիսամյակը մեկ, իսկ հաշվարկման մեթոդը կարող է փոխվել ՀԷՑ-ի ու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի փոխադարձ համաձայնությամբ:
Նա ասաց, որ սակագնային մարժան վերջին տարիներին աճել է 2 դրամով: «Արտադրողների հանդեպ կուտակվել էին պարտավորություններ, ու ՀԷՑ մարժան աճեց այդքանով, որքանով կուտակվել էին պարտքեր: Բայց հաջորդ տարի մարժան նվազեց ավելի շատ, քան բարձրացվել էր: 2012թ. հետո մենք ունեցել ենք սակագնային մարժայի 24.7 տոկոս աճ: Ըստ էության, փոփոխություններ չեն եղել»,- նշեց Կարեն Հարությունյանը:
ՀԷՑ գլխավոր տնօրենը հիշեցրեց, որ 2015թ., երբ ՀԷՑ-ը ներկայացրել էր կորուստների ու ծախսերի աճի առաջարկություն, «Տաշիր Գրուպը» ձեռք բերեց բաժնետոմսերը, հանվեցին պահանջները, հիմք ընդունվեց միջազգային փորձը, ինչի արդյունքում համաձայնություն ձեռք բերվեց, որ ՀԷՑ-ը առաջիկա 5 տարիներին չի ներկայացնելու կորուստների աճի որևէ պահանջ:
«Բոլոր այն դեպքերում, երբ մենք կունենանք շեղումներ կամ միջին սակագնից նվազում, ավելացում, հաջորդ տարի նվազեցումը կփոխհատուցվի, իսկ ավել ստացած եկամուտը կհանվի: Երկու դեպքում էլ կկիրառվեն բանկային գործող տոկոսադրույքները: Մեր ներդրումային քաղաքականության էությունն այն է, որ հետզհետե նվազում են ընթացիկ ծախսերի բաղադրիչները, դրանք փոխհատուցվում են՝ ունենալով վերին շեմ՝ սահմանափակում»,- մանրամասնեց Հարությունյանը:
Նա ասաց, որ ՀԷՑ-ը ներդրումներ է կատարում սահմանված կարգով՝ ներկայացնում է ներդրումային նախագիծ, կատարվում են մասնագիտական քննարկումներ, սահմանվում է ներդրումային ծրագիր:
17:56
17:43
17:26
17:06
16:05
15:44
15:19
15:04
14:46
14:22
14:06
11:03
10:45
10:23
10:06
09:49
09:36
09:15
09:02
18:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22