«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի անունը պաշտոնապես հայտնի կլինի արդեն այս շաբաթ. նոյեմբերի 8-ին Աստանայում տեղի է ունենալու ՀԱՊԿ գագաթնաժողովը, որի օրակարգի հիմնական հարցերից մեկն էլ դա է լինելու:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ իշխանությունները որոշել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջադրել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի թեկնածությունը: Ինչպես հայտնի է, Յուրի Խաչատուրովը, որ Հայաստանում 2008թ. մարտի 1-ի գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ, ՀՀ իշխանությունների նախաձեռնությամբ ետ է կանչվել. նրա լիազորություններն օրերս վաղաժամ դադարեցվեցին: Սակայն Բելառուսը, որ ըստ կարգի հաջորդն է նախագահելու ՀԱՊԿ-ում, փորձում է օգտագործել ստեղծված իրավիճակը գլխավոր քարտուղարի պաշտոնը ժամանակից շուտ իրենով անելու համար:
Միաժամանակ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀԱՊԿ ներսում Վաղարշակ Հարությունյանի թեկնածությունը ոչ միանշանակ է ընդունվել: Նրա թեկնածությանը ընդդիմանալու համար անդամ երկրների ներկայացուցիչներից ոմանց կողմից որպես փաստարկ բերվում է այն հանգամանքը, որ դեռ 2002թ. Հարությունյանն աստիճանազրկվել է:
Հիշեցնենք` Վաղարշակ Հարությունյանը պաշտոնից ազատվելուց հետո երկար տարիներ Արամ Սարգսյանի ղեկավարած «Հանրապետություն» կուսակցության անդամ էր` հանդես գալով արմատական ընդդիմության դիրքերից, պայքարելով Քոչարյանի իշխանության դեմ:
Եվ այն ժամանակ նախագահ Քոչարյանը չներեց Հարությունյանի ընդդիմադիր կեցվածքը. 2002թ. հուլիսի 18-ին նա հրամանագիր էր ստորագրել Հարությունյանին ոչ միայն գեներալ-լեյտենանտի զինվորական կոչումից զրկելու մասին: Ասել է թե` կատարվածը բացառապես քաղաքական դրդապատճառ ուներ, քաղաքական հալածանքի դրսևորում էր: Բայց ՀԱՊԿ-ում հիմա շահարկում են այդ հանգամանքը: Ու պետք է նկատենք, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը լուրջ անելիք ունի. նախ պետք է ՀԱՊԿ ներսում բացատրի կատարվածը, իսկ մինչ այդ վերականգնի Հարությունյանի զինվորական կոչումները, որ խլել էին հանիրավի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
17:48
17:35
17:16
16:55
16:39
16:22
16:09
16:03
15:33
15:09
14:47
14:22
11:55
11:41
11:38
10:45
10:22
10:02
19:45
18:27
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03