Ոչ մի հուշարձան չի քանդվելու, և դա Արամի 23 հասցեում գտնվող շենք-հուշարձանին էլ է վերաբերելու: Այսօր մամուլի ասուլիսին այս մասին նշեց Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը՝ անդրադառնալով «Հին Երևան» նախագծին:
Նա նշեց, որ այնտեղ որոշակի նախագծային լուծումներ պետք է փոխի: ««Հին Երևան» նախագիծը ճշգրիտ տարբերակն է, թե ինչպես տանեն ճարտարապետին խայտառակ վիճակի, քանի որ սկզբից նրան ամբողջական տվյալներ չեն ներկայացվել: Մինչ ես գլխավոր ճարտարապետ եմ, այլևս ոչ մի հուշարձան չի քանդվելու»,-ասաց նա: Արթուր Մեսչյանը նշեց, որ գրեթե անհնար է արգելել բոլորին գնված տարածքներում չանել շինարարություն, բայց պետք է գտնել բալանսը, որ քաղաքը չտուժի: Նա ասաց, որ հանդիպումներ է ունեցել կառուցապատողների, ճարտարապետների հետ, և ոչ մի ճարտարապետ չի ասել, թե հնարավոր չէ:
«Ես կարծում եմ, որ կարվի շինարարություն, բայց տրամաբանական սահմանների մեջ հարյուր տոկոսով շինարարությունը կանգնեցնելու հնարավորություն իմ ձեռքում չկա»,-ասաց նա և ամեն դեպքում նշեց, որ վիճահարույց բոլոր շինարարությունները կանգնեցվել են մինչև տրամաբանական լուծման հանգելը:
Ըստ նրա՝ ցանկացած կառուցապատող, հատկապես կենտրոնում, որը ռազմավարական նշանակություն ունի, պետք է ինչ-որ վերաբերմունք ցույց տա բնակիչներին: «Ես չեմ կարծում, որ տասնյակ տարիներ լինելու եմ գլխավոր ճարտարապետ, բայց կփորձեմ հնարավորինս արագ իրականացնել ծրագրերը: Բոլորս միասին մտածում ենք թիմային՝ քաղաքապետը, վարչապետը, ոչ մեկն իրարամերժ չի, և հուսով ենք՝ կհասնենք հաջողության»,-ասաց նա:
Մասնավորապես Արամի 23 հասցեում գտնվող շենքի վերաբերյալ Արթուր Մեսչյանն ասաց, որ այն ընդունել է այն իրավիճակում, որը կար: «Հողային աշխատանքներ են կատարվել, շենքը խաթարված վիճակում է, ժամանակավոր ամրացման տարբերակ ենք առաջարկել: Այն փրկվելի՞ք է, այո՛, վտանգավո՞ր է, այո՛: Եթե ես ասում եմ՝ այդ կառույցը չի քանդվելու, ուրեմն չի քանդվելու, մի հայկական բառ կա՝ հանգստացեք, չի քանդվելու»,-ասաց նա և կոչ արեց՝ երեխաները այնտեղ չգտնվեն:
«Եթե ես վերցրել եմ ճարտարապետության պատասխանատվությունը, վերջնական պատասխանը տալիս եմ ես»,-հավելեց նա:
Հիշեցնենք, որ Քաղաքաշինության կոմիտեն ավելի վաղ հայտնել էր, որ մշակվում է Արամի 23 հասցեում գտնվող հուշարձան-կառույցի պահպանման 4-րդ նախագիծը:
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
13:38
13:07
12:37
12:04
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
14:26
14:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44