Տնտեսական պատժամիջոցները պետական ագրեսիայի դրսեւորում են, եւ Թրամփի հրամայականն այն մասին, որ թշնամու թշնամին իր բարեկամն է, նշանակում է պատերազմ հայտարարել դաշնակիցներին: Այս մասին գրում է The Guardian-ի սյունակագիր , հեղինակ Սայմոն Ջենքինսը:
Նրա խոսքով` այսօր Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցները ազդում են նաեւ Թեհրանի հետ համագործակցող բոլոր երկրների, ընկերությունների եւ անհատների վրա: Եվ գուցե մի քանի ընկերներ` Չինաստանը, Հնդկաստանը, Իրաքը, Թուրքիան, Հվ. Կորեան, կարողանան խուսափել այդ պատժամիջոցներից, իսկ ԵՄ-ն ինչ-որ կերպ աջակցի դիմադրող կազմակերպություններին, սակայն դա դժվար թե մեծ արդյունքի հանգեցնի։ Գրեթե ամեն մի միջազգային կազմակերպություն այս կամ այն կերպ համագործակցում է ԱՄՆ-ի հետ, ուստի նման պատժամիջոցները պարզապես մարտահրավեր են նետում ԱՄՆ-ի գործընկերներին:
Ջենքինսը դժվարանում է որեւէ խելամիտ պատճառ գտնել նման որոշման մեջ. տնտեսական պատժամիջոցները փափուկ ուժի միջոց են, որով հարուստ երկրներն իրենց կամքն են թելադրում աղքատներին: Ենթադրվում է, որ դրանց արդյունքում աղքատացող բնակչությունները պետք է ընդվզեն եւ ստիպեն իրենց կառավարությանը հանձնվել: Սակայն նման զարգացում գրեթե երբեք տեղի չի ունենում, քանի որ ճնշման ենթարկվող վարչակարգերն ինքնին ճնշող են: Պատժամիջոցները, հակառակը, ուժեղացնում են տվյալ վարչակարգերին, եւ դրա վառ ապացույցն են Հյուսիսային Կորեան, Կուբան եւ Իրանը: Իսկ Ղրիմի բռնակցումից հետո Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն առհասարակ անիմաստ էին:
Ամեն դեպքում, հեղինակի կարծիքով, Իրանն այն սակավաթիվ երկրներից է, որտեղ պատժամիջոցները կարող էին որոշակի ազդեցություն ունենալ, եւ պատճառն այն է, որ Թեհրանը դեռեւս ուներ ժողովրդավարական հաշվետվողականության որոշակի միտվածություն: Սակայն դա, հավանաբար, հօդս է ցնդել ԱՄՆ-ի անհիմն մեղադրանքներից հետո. որեւէ ապացույց չկա, որ Իրանը խախտել է համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները:
Միջուկային համաձայնագրից հրաժարվելով` ԱՄՆ-ն ոչ միայն խախտում է միջազգային կարգուկանոնը եւ նույնիսկ իրավունքը, այլեւ կորցնում է իր դաշնակիցների վստահությունը: Ավելին, Թեհրանի հակաժողովրդական ուժային կենտրոններն այդպիսով ավելի են հզորանում, ի տարբերություն ազատական ուժերի: Արդյունքում Իրանն ավելի կթեքվի դեպի Ռուսաստան եւ կխորացնի ներգրավվածությունը տարածաշրջանի իսլամիստական հակամարտություններում:
«Այժմ մնում է հուսալ, որ այս շաբաթ Կոնգրեսի ընտրություններից հետո Թրամփը կփորձի կորեական ոճով հանդիպում փնտրել այաթոլլահների հետ: Եվ թող որ այդպես լինի: Իսկ մինչ այդ` ԱՄՆ նախագահը վնասում է իր դաշնակիցներին եւ օգնում թշնամիներին: Նա ապակայունացնում է Միջին Արեւելքը` տարածելով համաշխարհային ազատ առեւտրի իր քարոզչությունը, եւ դրանից լավ բան դուրս չի գա», - եզրափակում է Սայմոն Ջենքինսը:
16:29
12:59
11:48
11:33
17:48
17:35
17:16
16:55
16:39
16:22
16:09
16:03
15:33
15:09
14:47
14:22
11:55
11:41
11:38
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03