Միացյալ Նահանգների հյուսիս-արևելքում սկսվել է Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների քվեարկությունը: Առաջին ընտրատեղամասերը բացվել են 05:00-ին (երևանյան ժամանակով ժամը 14:00-ին) Վերմոնտ նահանգում, ժամը 15.00-ին քվեարկությունը սկսվել է Նյու Յորքում, իսկ կավարտվի այն Հավայի նահանգում ընտրատեղամասերի փակմամբ՝ երևանյան ժամանակով նոյեմբերի 7-ին՝ առավոտյան ժամը 08:00-ին՝ գրում է tass.ru-ն:
NBC հեռուստաալիքի տվյալների համաձայն՝ վաղաժամկետ քվեարկել է ավելի քան 30 մլն ամերիկացի, իսկ քվեարկությանը, ընդհանուր առմամբ, կարող է մասնակցել ռեկորդային թվով ընտրող՝ ավելի քան 100 մլն մարդ:
Միջանկյալ ընտրությունների առանցքային հարցն այն է՝ արդյոք Դոնալդ Թրամփի կուսակիցներ հանրապետականներին կհաջողվի տեղերի մեծամասնությունը ստանալ թե՛ Սենատում, թե՛ Ներկայացուցիչների պալատում և օրենսդիր իշխանության երկու օղակներն իրենց վերահսկողության տակ պահել: Մինչդեռ դեմոկրատների նպատակն է մեծամասնություն կազմել Կոնգրեսի երկու պալատներում էլ ու այդպիսով նախագահ Թրամփի ծրագրերը, որոշումներն արգելափակելու հնարավորություն ստանալ:
The Guardian պարբերականը, ուսումնասիրելով ամերիկյան ընտրական համակարգը, տարբեր նահանգներում բնակչության կուսակցական նախապատվությունները, թեկնածուների շանսերը, կանխատեսում է, որ հանրապետականներին ավելի հեշտ կլինի մեծամասնություն կազմել Սենատում, մինչդեռ դեմոկրատներն առավել մեծ շանսեր ունեն Ներկայացուցիչների պալատում:
Վերջին հարցումների համաձայն՝ դեմոկրատները կարող են հաջողության հույս ունենալ 202 ընտրատարածքում, իսկ հանրապետականները՝ 194-ում:
Մնացյալ 39 ընտրատարածքում փորձագետներն ընտրությունների ելքի վերաբերյալ կանխատեսումներ չեն արել:
16:29
12:59
11:48
11:33
17:48
17:35
17:16
16:55
16:39
16:22
16:09
16:03
15:33
15:09
14:47
14:22
11:55
11:41
11:38
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03