2018 թվականի կենսաթոշակային հաշվիների տարեկան հաշվետվությունները ստանալու համար կուտակային բաղադրիչի մասնակիցները կարող են ներկայացնել դիմում` նշելով հաշվետվության ստացման նախընտրելի եղանակը` էլեկտրոնային փոստով կամ բնակության վայրի հասցեով:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոնից մանրամասնում են, որ կենսաթոշակային հաշվի տարեկան հաշվետվության միջոցով մասնակիցը տեղեկանում է` որքան կուտակային հատկացում է կատարվել իր օգտին տվյալ տարվա ընթացքում իր և պետության կողմից, և որքանով են ավելացել իր միջոցները կառավարման արդյունքում: Այն մասնակիցները, ովքեր չեն ընտրել կենսաթոշակային ֆոնդ և կառավարիչ, այս հաշվետվության օգնությամբ կիմանան, թե համակարգը պատահականության սկզբունքով որ ֆոնդն է ընտրել իրենց համար:
Առաջին անգամ տարեկան հաշվետվություն ուղարկվում է բոլոր մասնակիցներին` հաշվառման վայրի հասցեով: Երկրորդ և հետագա տարիներին այս տեղեկատվությունը ստանալու համար մասնակիցները պետք է ներկայացնեն կենսաթոշակային հաշվում արտացոլված տվյալների ստացման դիմում, որում նշվում է հաշվետվությունը ստանալու նախընտրելի եղանակը:
Այդ եղանակները երկուսն են` թղթային, որի դեպքում կենսաթոշակային հաշվի տարեկան հաշվետվությունը ուղարկվում է մասնակցի կողմից ներկայացված հասցեով, և էլեկտրոնային, որի դեպքում հաշվետվությունը ուղարկվում է մասնակցի էլեկտրոնային փոստի հասցեին:
Թղթային եղանակի ընտրության դեպքում դիմումը պետք է ներկայացնել յուրաքանչյուր տարի, մինչդեռ տեղեկատվության ստացման էլեկտրոնային եղանակն ընտրելու դեպքում հետագա տարիներին հաշվետվությունը մասնակցին ուղարկվում է առանց լրացուցիչ դիմում ներկայացնելու: Տարեկան հաշվետվությունը էլեկտրոնային փոստով ստանալը նաև պաշտպանում է տվյլաների գաղտնիությունը և զերծ է պահում թղթային հաշվետվության կորստի ռիսկից:
«2018 թվականի կենսաթոշակային հաշիվների վերաբերյալ տեղեկատվությունը ստանալու համար կուտակային բաղադրիչի մասնակիցները պետք է մինչև 2019թ. հունվարի 30-ը ներկայացնեն կենսաթոշակային հաշվում արտացոլված տվյալների ստացման մասին դիմում` www.epension.am կայքի ԻՄ ՀԱՇԻՎԸ համակարգի կամ հաշվի օպերատորների միջոցով:
Հաշվի օպերատորներն են` Արարատբանկը, Արդշինբանկը, Էյչ-Էս-Բի-Սի բանկը, Կոնվերս բանկը, Հայբիզնեսբանկը, Հայփոստը, ՎՏԲ Հայաստան բանկը: Հաշվի օպերատորին անհրաժեշտ է ներկայացնել անձնագիր և հանրային ծառայության համարանիշ կամ միայն նույնականացման քարտ»,-նշում են կենտրոնից։
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01