Երբ տխրահռչակ Քեթրինի Միհրանը հրաժարական տվեց, հասարակությունը վստահ էր, որ հրաժարականին կհետևեն նոր իրավական գործընթացներ և այս հայտնի թալանչին ու կաշառակերը վերջապես կստանա իր արժանի պատիժը` կհայտնվի մեղադրյալի աթոռին և օրենքի ուժի պարտադրմամբ կվերդարձնի ժողովրդից թալանած միլիոնները: Սակայն անցնող ամիսների ընթացքում պարզվեց, որ Քեթրինի Միհրանին առայժմ որոշել են պատժել միայն պաշտոնից հեռացմամբ: Բայց ի ուրախություն մեզ սառույցը կարծես թե սկսում է հալվել: Օրերս ՊԵԿ-ի օպերատիվ հետախուզության աշխատակիցները ստուգումներ կատարելու նպատակով այցելել են Միհրանին պատկանող բանանի պահեստներ, սակայն պահեստների անվտանգութան աշխատակիցները և ահազանգով տեղ հասած Միհրանի թիկնազորը փորձել են խոչնդոտել և ամեն գնով թույլ չտալ ՊԵԿ-ի աշխատակիցներին մուտք գործել բազայի տարածք և իրականացնել օրենքով ամրագրված իրենց պարկանանությունները: Հատկապես հարկայինի համար փորձել են անառիկ պահել Բյուրղավանում գտնվող բանանի պահեստը քանի որ այն ամենամեծն է և հենց այնտեղից էլ հիմնականում ցրվում է բանանը: Սակայն ՊԵԿ-ի աշխատակիցները ի շնորհիվ իրենց պրոֆեսինալիզմի կարողացել են հաղթահարել բոլոր խոչնդոտները, անարգելք մուտք գործել բազայի տարածք և մանրակրկիտ ձևով ստուգել ամբողջ պահեստը և քանի որ հայտնի փաստ է, որ օրինական դաշտում աշխատող ոչ մի գործարար չի կարող այդքան կարճ ժամանակում դառնալ երկրի ամենահարուստ օլիգարխներից մեկը, ուստի բնական է, որ ստուգումների արդյունքում հայտնաբերված ահռելի և հրեշավոր չափերի հասնող չարաշահումների և օրինախախտումների հիման վրա` ՊԵԿ-ի աշխատակիցները պարզել են, որ Քեթրինի Միհրանը այս բոլոր տարիներին կեղծ փաստաթղթային շրջանառության շնորհիվ մշտապես խաբել է պետությանն ու հարկային մարմիններին: Հայտանաբերված բոլոր խախտումների մասին անհապաղ զեկուցվել է ՊԵԿ-ի ղեկավարությանը, ուստի մեզ մնում է զինվել համբերությամբ և լավատեսությամբ, սպասել դեպքերի հետագա զարգացմանը և հուսալ, որ իրեն ամենզոր կարծող Միհրանին կկարողանան կոտրել, սանձերը մի լավ կքաշեն և կգանձեն տարիներ շարունակ պետությանը չվճարված միլիոնավոր դոլլարները և այս հայտնի խամաճիկն ու բախտախնդիրը վերջապես կգիտակցի, որ ինքը որևէ մեկից ինչ որ բանով առավել չէ և ինչպես պետության յուրաքանչուր քաղաքացի անյպես էլ ինքը օրենքի առջև հավասար են: Առայժմ այսքանը, տեսնենք թե պատկան մարմինները ինչ որոշում կկայացնեն այս բացահայտումների առնչությամբ, որից հետո կրկին կանդրադառնանք այս թեմային:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34