ԱՄՆ Հայ դատի գրասենյակը (ANCA), անդրադառնալով նոյեմբերի 6-ին կայացած Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների նախնական արդյունքներին, տեղեկացրել է, որ Կոնգրես են անցել մի շարք հայազգի օրենսդիրներ:
Կազմակերպության ֆեյսբուքյան էջում նշվում է, որ խոսքն Աննա Աստվածատուրյան Թըրքոթի, Էնթոնի Բրինդիզիի, Աննա Էշուի և Ջեքի Սփիրի մասին է:
Հայտնի է, որ Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող Աննա Աստվածատուրյաննառաջադրվել էր Մեն նահանգի Ուեսթբրուք քաղաքից:
«Աննան Բաքվի ջարդերի պատճառով ընտանիքի հետ փախուստի դիմած փախստական է, որն Արցախի անկախության հարցով միջազգային հարգանք վայելող փաստաբան է: Աննան երկրորդ անգամ է Կոնգրեսի անդամ ընտրվում»,-նշվում է կայքում:
Մինչդեռ Նյու Յորքից առաջադրված դեմոկրատ Էնթոնի Բրինդիզին, որն ընտրվել է Ներկայացուցիչների պալատի անդամ, Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած գաղթականների ժառանգ է: Նրա նախնիները ծնվել են Արևմտյան Հայաստանում, իսկ Ցեղասպանության ժամանակ գաղթել են Հալեպ:
Բրինդիզին ընդգծել է, որ անհամբեր սպասում է ամերիկահայ համայնքի, Կոնգրեսի ամերիկահայ ներկայացուցիչների հետ աշխատելու, հայ-ամերիկյան հարաբերությունների առաջնահերթությունների առաջխաղացմամբ, այդ թվում՝ նաև Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով զբաղվելու հնարավորությանը:
Աղբյուրը մանրամասնում է, որ հայկական արմատներ ունեցող Աննա Էշուն և Ջեքի Սփիրը ևս վերընտրվել են Ներկայացուցիչների պալատի անդամ:
Կայքում նաև նշվում է, որ ANCA-ի աջակցությունը վայելող թեկնածուների մի մասը հաղթել է ընտրություններում: Հայամետ դիրքորոշում ունեցող թեկնածուներից Կոնգրես է անցել Բոբ Մենենդեսը:
Նշվում է, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի համահեղինակ, Արցախի անվտանգության ու զարգացման հարցով ׂջատագով, Անկարայի ու Բաքվի խիստ քննադատը Սենատի անդամ է վերընտրվել:
Ներկայացուցիչների պալատ են անցել ANCA-ի աջակցությունը վայելող դեմոկրատներ Փիթեր Վիսքլոզկին, Ջիմ Բենքսը, Անդրե Քարսոնը, Ջոն Յարմութը, ինչպես նաև հանրապետական Գուս Բիլիրակիսը և մեկ տասնյակից ավելի թեկնածու:
Նշվում է, որ եթե դեմոկրատներին հաջողվի մեծամասնություն կազմել Ներկայացուցիչների պալատում, ապա կարևորագույն նշանակություն ունեցող հանձնաժողովների նախագահների պաշտոններին հավակնող հայամետ դիրքորոշմամբ օրենսդիրները թիվն ավելի մեծ կլինի: Խոսքը հետախուզության, էներգետիկայի և առևտրի, արտաքին գործերի, արտաքին հատկացումների ու մի շարք այլ հանձնաժողովների մասին է:
Միացյալ Նահանգներում նոյեմբերի 6-ին անցկացված Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝ Սենատում առաջատար են Հանրապետական կուսակցության անդամները՝ 51 տեղ, իսկ Դեմոկրատական կուսակցության անդամները ստացել են 43 տեղ: Ներկայացուցիչների պալատում, սակայն, առաջատար են դեմոկրատները՝ 210, իսկ նախագահ Դոնալդ Թրամփի կուսակիցները՝ 191 տեղ:
CNN հեռուստաալիքի գնահատականների համաձայն՝ Ներկայացուցիչների պալատում դեմոկրատները կստանան 238 տեղ, իսկ նրանց մրցակիցները՝ 197 տեղ:
16:29
12:59
11:48
11:33
17:48
17:35
17:16
16:55
16:39
16:22
16:09
16:03
15:33
15:09
14:47
14:22
11:55
11:41
11:38
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03