Այսօր ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2019 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանից հետաքրքրվեց, թե վարկերի սև ցուցակների բեռնաթափում գյուղացիական տնտեսության համար հնարավո՞ր է։
«Գյուղացիական տնտեսությունում ընդգրկված աշխատակիցները, ովքեր վարկերի կարիք ունեն, տնտեսություն են ուզում զարգացնել, բայց խնդիրներ ունեն վարկը ներգրավելու, քանի որ տարիներ շարունակ սև ցուցակում են վարկերը ուշացնելու պատճառով»,- նշեց պատգամավորը։
Գեղամ Գևորգյանի խոսքով՝ վարկերի բեռնաթափման որոշակի գործողություններ արդեն իսկ իրականացվել են:
«Բայց պետք է ուշադիր լինենք, որ եթե այդ վարկերը ներդրվել են գյուղատնտեսության մեջ, հասկանալի է, բայց եթե ոչ նպատակային են օգտագործել, այլ հարց է՝ պե՞տք է գնանք զիջումների։ 3-ից 10 միլիոնով վարկերի ծրագիրը շարունակվելու է, և ավելի մեծ ծավալ են տրամադրելու ծրագրին: Որովհետև փորձը ցույց տվեց, որ 2017թ-ին միջին վարկային պորտֆելը 4, 2 մլն էր, 18-ին 5 մլն էր, և նպատակային օգտագործումն աննախադեպ բարձր է եղել, իսկ դա նշանակում է՝ գյուղատնտեսության եկամտաբերությունն աճել է, 16 մլրդի կարգի հոկտեմբերին վարկ էր տրամադրվել»,-ասաց նա:
Բագրատյանը հետաքրքրվեց նաև հարցրեց գյուղացիական տնտեսությունների ապահովագրման ծրագիր ներդրումից, ինչին ի պատասխան Գևորգյանն ասաց. «Ապահովագրության հարցը պիլոտային ծրագրով իրականացվելու է 2019թ-ի առաջին երկու ամիսներին: Պիլոտը կվերաբերի մեկ կամ երկու մշակաբույսի, մեկ կամ երկու մարզում: Վերջնաժամկետ սահմանել ենք 2019թ-ին, որպեսզի գյուղատնտեսական սեզոնը սկսելուց առաջ ապահովագրական փաթեթը վաճառենք, որի 65 ը կլինի պետական սուբսիդավորմամբ»:
12:59
11:48
11:33
17:48
17:35
17:16
16:55
16:39
16:22
16:09
16:03
15:33
15:09
14:47
14:22
11:55
11:41
11:38
10:45
10:22
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03