Առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն այսօր ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտնօրենի տեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու գլխավորած պատվիրակությանը:
Միրզոյանը կարևորել է Հայաստանի կառավարության համագործակցությունը ԱՄՆ ՄԶԳ հետ, որը 25 տարիների ընթացքում բազմաթիվ ծրագրեր է իրականացրել՝ ուղղված ՀՀ տնտեսական աճի ապահովմանը, ժողովրդավարական հաստատությունների ամրապնդմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, կոռուպցիայի դեմ պայքարի իրականացմանը, կառավարման արդյունավետության բարձրացմանը:
Առաջին փոխվարչապետի պաշտոնակատարը նշել է, որ անցումային այս շրջանում կառավարությունը մեծածավալ բարեփոխումներ է նախաձեռնել գրեթե բոլոր ոլորտներում, և բարեփոխումների օրակարգին աջակցությունը ողջունելի է: Պարոն Միրզոյանը անդրադարձել է պետական կառավարման համակարգի բարեփոխումներին և արդյունավետության բարձրացմանը, արդարադատության համակարգի բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարին, տնտեսական, մաքսային և հարկային բարեփոխումներին, ներդրումային միջավայրի բարելավմանը, ինչպես նաև ընտրական համակարգի երկարաժամկետ աջակցության ծրագրին:
Զրուցակիցները կարևորել են ԱՄՆ – Հայաստան համագործակցությունն աջակցությունից փոխշահավետ առևտրային հարաբերությունների վերածելու երկկողմանի ջանքերը: ԱՄՆ ՄԶԳ փոխտնօրենի տեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկին վերահաստատել է ԱՄՆ ՄԶԳ աջակցությունը գալիք ընտրություններին, ինչպես նաև նշել Հայաստանին օժանդակելու հնարավորությունների ընդլայնման մասին:
Պարոն Սոկոլովսկին հստակ ընդգծել է, որ իրենք կիսում են ՀՀ կառավարության՝ ժողովրդավարական Հայաստանի տեսլականը և պատրաստ են շարունակել աջակցությունը կառավարության բարեփոխումներին:
13:03
12:28
12:02
10:36
10:02
14:25
14:07
13:45
13:26
13:07
12:48
12:21
12:04
22:15
22:01
21:45
21:21
21:04
20:34
20:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44