Ինդոնեզիայում երեքշաբթի՝ նոյեմբերի 6-ին, գտնվել և Ջակարտա է տեղափոխվել օրեր առաջ կործանված Boeing 737 MAX 8 ուղևորատար ինքնաթիռի երկրորդ շարժիչը:
Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Antara գործակալությանը:
Գործակալության տվյալներով՝ ջրասուզակները հայտնաբերել են շարժիչը ջրի մակերևույթից 30 մետր խորության վրա: Միաժամանակ հայտնաբերվել են նաև զոհվածներից 20-ի դիերը, ինչպես նաև ինքնաթիռի տարբեր մասերի բեկորներ:
Նշվում է, որ հայտնաբերված բեկորները հանձնվել են Տրանսպորտի անվտանգության ազգային հանձնաժողովին, իսկ դիերը տեղափոխվել են ինդոնեզական ոստիկանական հիվանդանոց:
Հիշեցնենք, որ Lion Air ավիաընկերության Boeing 737 MAX 8 օդանավը Ջակարտայի օդանավակայանից մեկնելուց 13 րոպե անց անհետացել էր ռադարների էկրանից, ավելի ուշ հաղորդվել է, որ այն ընկել է ծովը Ճավա կղզու արևմտյան ափերի մոտ: Օդանավն ուղևորվում էր ինդոնեզական Պանկալպինանգ քաղաք:
Ինդոնեզիայի ափերի մոտ ուղևորատար օդանավի կործանման հետևանքով ողջ մնացածներ չկան: Այս մասին հայտնում է այնտեղի արտակարգ պատահարների հաղթահարման հարցերով ազգային գործակալության ներկայացուցիչը:
Օդանավում, ըստ վերջին տվյալների, գտնվել է 189 մարդ: Տարվում են որոնողափրկարարական աշխատանքներ:
09:38
18:18
17:39
17:02
16:25
15:56
15:55
15:38
15:21
14:49
14:33
14:25
14:06
13:36
13:08
13:08
12:49
12:23
12:05
11:27
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44