Ըստ մամուլում այսօր տարածված լուրերի՝ «Ալյանս» կուսակցության անդամ Արագած Ախոյանը պատրաստվում է համագործակցել «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հետ և նրա օգնությամբ որպես պատգամավորի թեկնածու առաջադրվել առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
Հիշեցնենք նաև, որ լուրեր են շրջանառվում, ըստ որոնց՝ Խաչատուր Քոքոբելյանի «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունն ու Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունը պատրաստվում են դաշինք կազմել և այդ դաշինքով մասնակցել խորհրդարանական ընտրություններին: Ստացվում է՝ Արագած Ախոյանը ևս կարող է ներկայանալ այդ դաշինքով:
Politik.am-ը կապ հաստատեց Արագած Ախոյանի հետ՝ լուրի իսկությունը ճշտելու համար.
«Խաչատուր Քոքոբելյանն ու ես պարզապես մտերիմ ընկերներ ենք: Նման քննարկումներ չկան, թեև հավանական է: Ամեն դեպքում՝ հստակ որոշում 1-2 օրվա ընթացքում կլինի»:
Արագած Ախոյանն ասաց նաև, որ եթե նոր Ընտրական օրենսգիրքը ընդունվեր, ապա կասկած անգամ չէր լինի, որ նա կառաջադրվի, բայց հին Ընտրական օրենսգրքով գուցե չառաջադրվի.
«Հին ԸՕ-ով ընտրությունները պարզապես սպորտային մրցավազք են, կամ՝ բռնցքամարտ»:
Politik.am-ը Արագած Ախոյանին հարց ուղղեց նաև ուսուցչուհի Աիդա Նալբանդյանի այն հայտարարության վերաբերյալ, ըստ որի՝ Ախոյանը բնակարանի վաճառքի դիմաց Աիդա Նալբանդյանից ստացել է 34 000 ԱՄՆ դոլար, իրենից գաղտնի բնակարանը վաճառել է այլ անձի, որի համար Աիդա Նալբանդյանը քրեական գործ է հարուցել.
«Դրանք անհեթեթ ու հիմար հայտարարություններ են, առաջին անգամ եմ լսում: Ես այդ կնոջը շատ լավ եմ ճանաչում: Նա մի քանի անգամ փորձել է դրամաշորթություններ անել, չի ստացվել իր մոտ, դրա համար էլ հիմա զրպարտում է ինձ»:
Տեղեկացնենք նաև, որ ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը Tert.am-ի հետ զրույցում հաստատել է քրեական գործ հարուցելու մասին տեղեկությունը. ««Հայկ Արշին» ՍՊԸ-ի տնօրեն Արագած Ախոյանի կողմից բնակարաններ տրամադրելու դիմաց գումարներ հափշտակելու փաստով հարուցվել է քրեական գործ 178-ի 3-րդ մասի 1-ին կետով՝ խարդախությունը, որը կատարվել է՝ առանձնապես խոշոր չափերով»:
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
13:38
13:07
12:37
12:04
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
14:26
14:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44