Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը բաց նամակ է հղել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին:
Նամակում ասված է. ԹԱրդեն տևական ժամանակ է ինչ հանրային տարբեր հարթակներում, ի թիվս հանքարդյունաբերության վերաբերյալ տարածվող այլ միֆերի, շրջանառվում է որևէ գիտական հիմնավորում չունեցող այն թեզը, թե Հայաստանում քաղցկեղի պատճառը հանքարդյունաբերությունն է: Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը, որում ներգրավված են ոլորտում գործող գրեթե բոլոր կազմակերպությունները, իր մտահոգությունն է հայտնում առ այն, որ նման ոչ կոմպետենտ հայտարարությունները ուղղակի հարվածի տակ են դնում երկրի տնտեսության համար կարևորագույն այս ճյուղի նորմալ գործունեությունը:
Գաղտնիք չէ, որ հանքարդյունաբերությունը հանդիսանում է այնպիսի զարգացած երկրների տնտեսության լոկոմոտիվը, ինչպիսիք են Կանադան, Ավստրալիան, Շվեդիան և այլն: Ակնհայտ է, որ այն շարունակելու է լինել նաև Հայաստանի տնտեսության հենասյուներից մեկը, ուստի բոլորիս շահերից է բխում ունենալ զարգացած, բնապահպանական և սոցիալական բոլոր ստանդարտները պահպանող բնագավառ: Մինչդեռ ոլորտի վերաբերյալ տարածվող ապատեղեկատվությունը, որոնցից մեկն էլ Հայաստանում քաղցկեղի պատճառների վերաբերյալ հետևողականորեն տարածվող անհիմն հայտարարություններն են, շեղում են ոլորտը զարգացնելու իրական խնդիրներից և չեն նպաստում դրանց լուծումներին:
Հաշվի առնելով վերը շարադրվածը ակնկալում ենք Առողջապահության նախարարությունից տրամադրել ստորև ներկայացված հարցերի պատասխանները:
1. Արդյոք ուսումնասիրվե՞լ են Հայաստանում քաղցկեղի առաջացման պատճառները, կա՞ որևէ ապացույց հանքարդյունաբերության և քաղցկեղի կապի վերաբերյալ:
2. Եթե այո, խնդրում ենք ներկայացնել ուսումնասիրության մանրամասները, մեթոդաբանությունը, եթե ոչ, խնդրում ենք հրապարակել նման ուսումնասիրության բացակայության մասին տեղեկատվություն»:
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
13:38
13:07
12:37
12:04
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
14:26
14:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44