Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հավանության է արժանացրել Թուրքիայի զինված ուժերի տրամադրության տակ Գըզըլ Շյարգ ռազմական ավանում և Զեյնալաբդին Թաղիև ռազմական օդանավակայանում տարածքներ տրամադրելու մասին արձանագրությունները: Դրանք Ադրբեջանի ու Թուրքիայի կառավարությունների միջև ստորագրվել էին 2016թ.-ի հունիսին:
Այդ արձանագրություններով, սակայն, Ադրբեջանի տարածքում չեն կառուցվելու թուրքական ռազմակայաններ, քանի որ 2010թ.-ին ընդունված Ադրբեջանի Ռազմական դոկտրինը բացառում է Ադրբեջանի տարածքում օտարերկրյա ռազմաբազաների ստեղծումը(դա արգելում է նաև Ադրբեջանի սահմանադրությունը):
Ռազմական դոկտրինի մեջ նշված է, որ օտարերկրյա ռազմակայանները չեն կարող տեղակայվել Ադրբեջանի տարածքում բացառությամբ այն դեպքերի, երբ Ադրբեջանը կնքել է միջազգային համաձայնագրեր կամ ռազմա-քաղաքական կտրուկ փոփոխությունների ֆոնին Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահում ժամանակավորապես իր տարածքում տեղակայել օտարերկրյա ռազմակայաններ:
Զեյնալաբդին Թաղիև ռազմական օդանավակայանից Ադրբեջանն իրականացնում էր իր խաղաղապահների գործուղումը Կոսովո, Աֆղանստան և Իրաք, իսկ այդ տեղափոխությունն իրականացվում էր թուրքական ռազմա-օդային ուժերի ինքնաթիռներով:
Գըզլը Շյարգ ռազմակայանի տարածքում գտնվող կառույցները վարձակալությամբ տրվում են Բաքվում թուրքական ռազմական կցորդին: Թուրքական մասնագետները վաղուց օգտագործում էին այդ երկու ռազմակայանների ենթակառուցվածքներն այդ թվում համատեղ զորավարժությունների ընթացքում՝այժմ այդ կառույցներն ունենալու են նաև դիվանագիտական կարգավիճակ:
Զեյնալաբդին Թաղիևը՝նախկին Նասոսնայա խորհրդային ռազմակայանն է, որը գտնվում է Սումգայիթի մերձակայքում, մինչև 1992թ.-ը խորհրդային ռազմա-օդային կայան, իսկ այժմ գտնվում է ադրբեջանական ռազմա-օդային ուժերի տրամադրության տակ:
Ինչ վերաբերվում է Գըզըլ Շյարգ ռազմակայանի տարածքին, ապա այն գտնվում է Բաքվի բնակելի թաղամասերից մեկի տարածքում:
Այս համաձայնագրով Թուրքիան հնարավորություն է ստանում ունենալ իր ռազմական ներկայությունը Ադրբեջանում՝մարզել, պատրաստել ադրբեջանցի օդաչուների և այլ մասնագետների, իրականացնել համատեղ զորավարժություններ՝ֆորմալ առումով չունենալով այդ երկրի տարածքում իր ռազմակայանները: Այդ համաձայնագիրը թուրք-ադրբեջանական ռազմա-տեխնիկական համագործակցությունը կբարձրացնի նոր մակարդակի վրա:
Ադրբեջանը չէր կարող բացահայտ թույլատրել թուրքական ռազմաբազաների տեղակայումը երկրի տարածքում, քանի որ դա հակասում է սահմանադրությանն ու ռազմական դոկտրինին, իսկ իրականում չէր ցանկանա բորբոքել ՌԴ-ին ու Իրանին: Մոսկվան, որն այժմ ռազմական ոլորտում սերտ, ռազմավարական կապեր ունի Բաքվի հետ չէր ցանկանա իր հարևանությամբ ունենալ թուրքական ռազմաբազաներ՝Կասպյան-Կովկասյան տարածաշրջանում:
Իրանը նույնպես, որը Ադրբեջանի հետ իրականացնում է խոշոր էներգետիկ-տրանսպորտային նախագծեր կտրուկ կարձագանքեր թուրքական ռազմակայանների կառուցմանն Ադրբեջանի տարածքում՝չնայած թուրքական ռազմական անգամ այսպիսի փոքր ներկայությունը չի կարող անարձագանք մնալ Մոսկվայում և Թեհրանում: Պատահական չէ, որ Ադրբեջանի ՊՆ-ը օպերատիվ կերպով հերքեց Ադրբեջանում Թուրքիայի ռազմակայաններ ստեղծելու մասին լուրերը՝բացատրելով, որ դրանք դասական իմաստով ռազմակայաններ չեն, այլ թուրքական զինտեխնիկայի սպասարկման և մասնագետների ժամանակավոր տեղակայման վայրեր:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34