ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն մեկնաբանել է մամուլում շրջանառվող այն լուրերը, որոնց համաձայն՝ իր գլխավորած կառույցը միատեսակ պատիժներ չի կիրառում ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները խախտած ակումբների նկատմամբ:
Ավելի վաղ Football Leaks-ը հաղորդել էր «Մանչեսթեր Սիթիի» և «Պարի Սեն Ժերմենի» կատարած լուրջ խախտումների մասին:
«Ես ՖԻՖԱ-ի նախագահն եմ և ՈւԵՖԱ-ի նախկին գլխավոր քարտուղարը: Իմ նպատակն ակումբներին օգնելն է, ոչ դրանք քանդելը:
Հանդիպել եմ «Պարի Սեն Ժերմենի», «Մանչեսթեր Սիթիի» և այլ ակումբների ներկայացուցիչների հետ, որպեսզի ֆինանսական հավասարակշռություն հաստատելու հարցում ընդհանուր հայտարարի գանք, սակայն վերջնական որոշումներ կայացնողը ոչ թե ես եմ, այլ դատարանները և հանձաժողովները:
Ես իրավիճակը փոխելու հնարավորություն չունեմ: Բացի այդ, «Սիթին» և ՊՍԺ-ն 20 միլիոն եվրո տուգանք են վճարել: Եվ ոչ միայն նրանք: 30 ակումբից միայն երկուսն են որակազրկվել՝ «Միլանը», որի որակազրկումը հետագայում վերաքննիչ դատարանը չեղյալ համարեց, և մեկ ռուսական ակումբ:
Մարդիկ սխալվում են, երբ ասում են, թե ՖԻՖԱ-ն ֆավորիտ ակումբներ ունի: Պարզապես միջին կարգի ակումբներն ավելի շատ են պատժվում, քանի որ չեն վճարում իրենց պարտքերը և ֆուտբոլիստների գումարները, ինչը շատ լուրջ խնդիր է»,- Ինֆանտինոյի խոսքը մեջբերել է La Gazzetta dello Sport-ը:
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55