Հարգելի տիկնայք և պարոնայք,
Այս օրերին հերթական անգամ սրացում ստացավ «ակտիվիստների» ու «մտավորականների» մասին երկիմաստ ու ոչ այնքան քննարկումներն ու լուսաբանումները, վերստին սուր դրվեց «բա ու՞ր է մեր մտավորականությունը» հարցադրումը: Օրիգինալ չեմ լինի իմ մտքերը ներկայացնելիս, քանի որ արդեն կարծիք հնչել է, որ սովետական ժամանակաշրջանի այս կլիշեները բավ է կրկին շրջանառության մեջ դնել ու շեշտադրել: Ի դեպ խորհրդային տարիներին «ակտիվիստ» եզրույթը դրական իմաստ ուներ և միայն մեր իրականության մեջ դրանք դարձան մարդիկ, ովքեր հիմնականում զբաղվում են «անհասկանալի» կամ վատ բաներով:
Չի կարող լինել միօրինակ ու միակերպ մտածող մարդկանց խումբ, որին կարելի է կոչել մտավորականություն: Յուրաքանչյուր ոք իրավունք ունի հայտնել ու պաշտպանել իր կարծիքը, անկախ նրանից դա դուր կգա իշխանությանը, ընդդիմությանը կամ, ասենք Մանչեստեր Յունայթեդի երկրպագուներին: Սովետական կլիշեացված մտածողությունը, որը, ցավոք սրտի, դոմինանտ մտայնություն է նաև իշխանական վերնախավում, այսօր մեր լրատվամիջոցների թեթև ձեռքով հաստատուն տեղ է գտել:
Երբևէ լսե՞լ եք, Ֆրանսիայում ահաբեկչական ակտից կամ ԱՄՆ դպրոցներից մեկում հերթական հրաձգությունից հետո շարքային ֆրանսիացին կամ ամերիկացին գոռա «բա ու՞ր է մեր մտավորականությունը»:
Թույլ տվեք ասել, որ այս մտածելակերպի ծնունդ են նաև «էպոսագետը», «տաքսիստը» և էլի ուրիշներ: Եվ որևէ երաշխիք չկա, որ ուշադրություն շեղելու կամ մեղավորներ փնտրելու արդյունքում ապագայում անդեմ ինքնությամբ ու պիտակավորումներով նոր «օրգանիզմներ» կծնվեն՝ հանրությանը ներկայացնելու համար:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34