Եկեղեցին և հոգևորականությունը ջանքեր են գործադրում, որպեսզի ստեղծված իրավիճակը հանգուցալուծվի խաղաղ ճանապարհով, որն այլընտրանք չունի: Երևանում ստեղծված իրադրության վերաբերյալ «Արմենպրես»ի հարցադրմանն ի պատասխան` նշեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրենի պաշտոնակատար Տեր Համբարձում քահանա Դանիելյանը:
«Իսկապես ցավ ենք ապրում և մտահոգ ենք Երևանում կատարվող ցավալի դեպքերի առիթով, երբ կրկին վրդովված է մեր ժողովրդի խաղաղ կյանքը: Ցավոք, ունենք մեկ զոհ և տասնյակ վիրավորներ: Ցավակցում ենք զոհված հայորդու ընտանիքի անդամներին, հարազատներին և աղոթում նրա հոգու հանգստության համար, ինչպես նաև շուտափույթ ապաքինում մաղթում բախումների հետևանքով տուժածներին:
Տեղյակ եք, որ օրեր առաջ Մայր Աթոռը հայտարարություն տարածեց, որում Վեհափառ Հայրապետը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունն իրենց խորը մտահոգությունն արտահայտեցին ստեղծված կացության մասին` ողջախոհության կոչ անելով և հորդորելով խնդիրը լուծել բացառապես խաղաղ ճանապարհով: Դժբախտաբար, եկեղեցու, մտավորականների և շատերի կոչն անտեսվեց, որի արդյունքը երեկվա և
գիշերվա լարված մթնոլորտն ու բախումներն էին:
Եվս մեկ անգամ կոչ ենք անում պահպանել զգոնություն, չտրվել սադրանքների և խուսափել նոր բախումներից, անցանկալի զարգացումներից, որոնք վտանգում են մեր ազգի և պետության շահերը»,ասված է պատասխանում:
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33