Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը ԱՄՆ կենտրոնական մարմիններից չի ստացել Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի՝ ՀՀ-ից երեխա որդեգրելու մասին համապատասխան դիմում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ-մամուլի քարտուղար Լուսինե Մարտիրոսյանը: Նրա խոսքով` Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև որդեգրումներն իրականացվում են բացառապես «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» Հաագայի կոնվենցիայի շրջանակում: Նշված Կոնվենցիան սահմանել է միջպետական որդեգրման բոլոր ընթացակարգերը, այդ թվում նաև երեխա որդեգրելու համար դիմումներ ներկայացնելու կարգերը, երեխա և ընտանիք համադրման գործընթացը: «Կոնվենցիայի շրջանակում գործող կենտրոնական մարմին է հանդիսանում ՀՀ արդարադատության նախարարությունը, որը մինչ այսօր ԱՄՆ կենտրոնական մարմիններից չի ստացել Քիմ Քարդաշյանի և Ք. Ուեսթի՝ Կոնվենցիայի շրջանակում համապատասխան ներկայացված դիմումը՝ ՀՀ-ում երեխա որդեգրելու համար: Ամերիկյան մեր կոլեգաներից նման դիմում ստանալու դեպքում դրան կտրվի Կոնվենցիայի և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան ընթացք»,-նշեց նա: Mirror պարբերականը հայտնել էր, որ Հոլիվուդյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ու նրա ամուսինը՝ ռեփեր Քանյե Ուեսթը որոշել են Հայաստանում տղա երեխա որդեգրել: «Նրանք կապվել են Հայաստանում գործող մի մանկատան հետ, որն այցելել էին երեք տարի առաջ: Նրանք նախատեսում են առաջիկա շաբաթների ընթացքում կրկին այցելել այնտեղ»,- Heat World ամսագրին ասել է անանուն աղբյուրը: Նա հիշեցրել է, որ Քիմի հոր՝ Ռոբերտի ընտանիքը հայկական էր, ուստի բնական է, որ աստղային զույգը որոշել է երեխա որդեգրել հենց այդ երկրում: «Քիմը շատ է սիրում հորը և կցանկանա ունենալ փոքր տղա, ով կհիշեցնի նրան հոր մասին»,- ասել է նա: Աղբյուրի համոզմամբ՝ զույգն արդեն որոշել է, թե ինչ անուն է տալու Հայաստանից որդեգրվող երեխային: «Նրանք արդեն որոշել են երեխային անվանել Սեմ՝ Քիմի ապուպապի՝ Սաղաթել Քարդաշովի պատվին, ով հետագայում՝ ԱՄՆ տեղափոխվելուց հետո անունը փոխել էր՝ դարձնելով Սեմ Քարդաշյան:
12:46
12:16
12:02
12:02
11:48
11:33
21:57
20:35
18:54
18:09
17:45
17:21
17:05
16:48
16:32
16:13
15:55
15:46
15:46
15:25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47