Ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 8-ին Աստանայում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նիստին, որին մասնակցել են նաև կազմակերպության անդամ երկրների՝ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի ղեկավարները:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հետ կապված հարցին: Կողմերը պայմանավորվել են քննարկումները շարունակել դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք հանդիպման ընթացքում:
Հասարակական գործիչ Գուգեն Եղիազարյանն այսօր, անդրադառնալով այս հարցին, ասաց. «Խաչատուրովի դեմ քրեական գործ հարուցեցին, ցանկացան լիկվիդացնել, իսկ արդյունքում ստացանք այն, ինչ ստացանք: Խաչատուրովը հասցրել էր գործունեություն ծավալել 1.5 տարի, ևս այդքան ժամանակ կար: Նրան փոխարինելու համար լավ թեկնածու էին առաջադրել՝ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանին, ով սրանց բերած թեկնածուների մեջ գուցե ամենալավն էր: Կասե՞ք, թե ո՞վ է մեղավոր: Մարդիկ, երբ մի գործ անում են, պետք է մի քիչ մտածեն: Դուխով անում ու չեն մտածում: Հա, մարդուն հետ կանչեիք, նոր քրեական գործը հարուցեիք: Ես տեսել եմ, թե քանի գործ եք հարուցել, ու արդյունքում ի՞նչ է եղել: Դա էլ 100 տոկոսով նույն բախտին կարժանանար ու կարժանանա: Խաչատուրովը չի նստելու, որովհետև սրանց համար գլխավորը գործ հարուցելը, մարդուն խայտառակ անելն է, հետո՝ բաց թողնելը:
Այսպես չեն վարվում: Պատկերացնո՞ւմ եք՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նկատմամբ քրեական գործ հարուցեին ու անդամ երկրները վերջում իմանային: Ինչպե՞ս կվարվեին: Սա ուղղակի ծաղրուծանակ էր ՀԱՊԿ-ի հանդեպ, ինչն էլ նոյեմբերի 8-ին հանգուցալուծվեց ադեկվատ պատասխանով: Մեր թեկնածուն դուրս մղվեց գործընթացից, մնացին երկուսը. Խաչատուրովի տեղակալն ու Բելառուսի անվտանգության խորհրդի ղեկավարը»:
Հիշեցնենք, որ Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է ՀՀ սահմանադրական կարգը:
168.am
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
13:38
13:07
12:37
12:04
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
14:26
14:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44