Երևանի պետական համալսարանի ուսանողական խորհրդի անդամները բողոքի ակցիա են իրականացնում ուսխորհրդի կազմը չլուծարելու համար: Նրանք մտահոգված են ՀՀ կրթության և գիտության նախարարի գրությամբ, որում նշված է եղել, որ պետք է կազմը լուծարել:
Համալսարանում բողոքի ակցիայի ժամանակ իրենց մտահոգությունները ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին ներկայացրեց ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը:
«Մեր բողոքը կապված է փոխնախարարի գրության հետ: Փոխնախարարը բովանդակությամբ իրար հակասող երկու գրություններ է ուղարկել տարբեր ուսանողական խմբերի, ինչը լարվածություն է առաջացրել ուսանողական խմբերի միջև: Նշված է, թե կազմը պետք է լուծարվի: Մենք ընդունում ենք, որ մենք կանոնադրական որոշակի անհամապատասխանություններ ունենք: Մենք պատրաստակամություն ենք հայտնել այդ փոփոխությունները կատարելու համար, կարծում ենք, որ մեր կառույցը արդար հիմքերով է ձևավորված: Պատրաստ ենք կանոնադրություն մշակել, որը կհաստատվի մեր համագումարով, այլ ոչ թե կազմը լուծարել: Եվ դա կներկայացնենք նախարարություն»,-ասաց Ափոյանն ու նշեց, որ շատ ուրախ կլինեն, եթե նախարարությունն իրենց տրամադրի որևէ օրինակելի տարբերակ, որը մինչ այս իրենք չեն կարողացել ստանալ:
Նրա կարծիքով՝ նախարարությունը պետք է ընդունի, որ ուսխորհուրդը ներկայացուցչական մարմին է՝ լեգիտիմ ճանապարհով ձևավորված և կարող է ինքնալուծարվել կամ իրավական ճանապարհով կամ դատարանի որոշմամբ: Նրա կարծիքով՝ նախարարությունը կամ որևէ այլ պետական մարմին չի կարող լուծարել ինքնաստեղծ մարմնին:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը նկատեց, որ կանոնադրության անհամապատասխանությունները ոչ թե որոշակի են, այլ բավականին լուրջ: «Ես մասամբ տեղյակ եմ դրանից: Ես չեմ կարող բոլոր խնդիրներով զբաղվել, փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանն է զբաղվում դրանով: Ես ավելի մանրամասն կուսումնասիրեմ այդ խնդիրը: Չեմ կարծում, թե դրանում կարող է որևէ հակասական բան լինել: Բայց, կարծում եմ, քննարկումների միջոցով հարցը կլուծվի»,-ասաց նախարարը:
Նա նշեց, որ գիտի՝ խնդիրը ուսանողական խորհրդի ձևավորման ընթացակարգերն են: Նրա կարծիքով՝ ինչպես բոլոր համակարգերում, որտեղ տեղի են ունենում փոփոխություններ, բարեփոխումներ, ուսխորհուրդներն էլ պետք է այդ փուլը անցնեն: «Եթե ուսխորհուրդները վայելում են ուսանողների մեծամասնության համակրանքը, ապա դա նրանց համար որևէ խնդիր չպետք է լինի»,-նկատեց նախարարը:
Նա նշեց՝ օրենքը պահանջում է, որ ուսանողական խորհուրդներն ունենան կանոնադրություններ և դրանք հաստատված լինեն նախարարության կողմից: Ըստ էության, դա տարիներ շարունակ չի եղել: «Եվ հիմա մենք սկսել ենք մի գործընթաց: Ամեն ինչ արվելու է օրենքի, օրինականության սահմաններում: Մտահոգվելու կարիք չկա: Որևէ քաղաքական ենթատեքստ չկա»,-նշեց Հարությունյանը:
Նախարարի հետ հանդիպմանը նրանք պայմանավորվածություն ձեռք բերեցին, որ ուսխորհրդի փոքր կազմով հանդիպում ունենան փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանի հետ:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01