ՀԱՊԿ-ը Հայաստանին ընդառաջ չի գնացել և չի պահպանել գլխավոր քարտուղարի պաշտոնը, քանի որ հենց այդ երկրի գործողությունները հաշվի չէին առնում կազմակերպության շահերը, հայտնել է «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրի գլխավոր խմբագիր Ֆյոդր Լուկյանովը, գրում է РИА Новости-ն:
«Երևանը պնդում էր, որ այդ պաշտոնում այլ ներկայացուցիչ նշանակելու իրավունք ունի, քանի որ Խաչատուրովը աշխատել է ժամկետի միայն կեսը: Սակայն պարզ էր, որ ոչ-ոք Հայաստանին ընդառաջ չի գնա: Ներքաղաքական հանգամանքները, որոնցով առաջնորդվում էին հայկական իշխանությունները սկսելով Խաչատուրովի հետապնդման գործընթացը, կազմակերպության շահերը ոչ մի կերպ հաշվի չէին առնում, իսկ ամռանը նրա ձերբակալության հետ կապված պատմության պատճառով ՀԱՊԿ-ը հայտնվել էր հիմար դրության մեջ», - գրել է Լուկյանովը ամսագրի Telegram-ի պաշտոնական ալիքում:
«Հույս ունենալ, թե դրանից հետո բլոկը կառուցողական կվերաբերվի Երևանի նոր գաղափարներին՝ տարօրինակ կլիներ», - ընդգծել է նա: Հիշեցնենք՝ նոյեմբերի 8-ին Աստանայում տեղի ունեցած ՀԱՊԿ գագաթաժողովի արդյունքներով Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը նշել է, որ «գլխավոր քարտուղար պետք է դառնա Բելառուսի ներկայացուցիչը, քանի որ կանոնադրությամբ ռուսական այբբենական կարգով Բելառուսն է հաջորդում Հայաստանին»։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի դեկտեմբերի 6-ին՝ Սանկտ Պետերբուրգում:
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
13:38
13:07
12:37
12:04
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
14:26
14:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44