Արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել դատավորների կենսաթոշակի նվազեցման հարցի վերաբերյալ։
Հիշեցնենք, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից շրջանառության մեջ է դրվել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով դատավորների կենսաթոշակն իջեցվում է:
«Արդարադատության նախարարությունը հայտարարում է, որ Իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում՝ www.e-draft.am–ում, գործընկեր նախարարության կողմից զետեղված նախագիծն Արդարադատության նախարարությունը դեռևս չի ստացել:
Այդուհանդերձ, Արդարադատության նախարարությունն ընդգծում է, որ պաշտոնաթող դատավորների համար բարձր կենսաթոշակի սահմանումը ոչ թե նրանց տրվող արտոնություն է, այլ հանրային և, առաջին հերթին՝ արդարադատության շահերի պաշտպանության միջոց, նրանց անկախության սոցիալական երաշխիք: Այս մոտեցումն ընկած է 1998 թվականին ընդունված՝ «Դատավորների կարգավիճակի մասին» եվրոպական խարտիայի 6.4-րդ կետում, որի համաձայն՝ «Կարգավիճակը, մասնավորապես, դատավորներին ապահովում է ... ծերության թոշակով, որի չափը պետք է հնարավորինս մոտ լինի դատական համակարգում ստացած նրա վերջին աշխատավարձին»: Նշված պահանջին համահունչ է նաև ՀՀ դատական օրենսգրքի 57-րդ հոդվածի 2-րդ մասը, որի համաձայն՝ «Դատավորի (…) կենսաթոշակի չափը չի կարող պակասեցվել, բացառությամբ այն դեպքերի, երբ համարժեք պակասեցում կատարվում է բոլոր բարձրաստիճան պաշտոնատար անձանց համար»»,-ասված է ԱՆ հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ նախագծի վերաբերյալ կարծիք էր հրապարակել նաև Բարձրագույն դատական խորհուրդը։ Այն անընդունելի էր համարել դատավորի կենսաթոշակի իջեցումը։
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
13:38
13:07
12:37
12:04
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
14:26
14:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44