Ռազմական հեղաշրջման փորձից հետո Թուրքիան զգալիորեն կշիռ է կորցնում միջազգային հարթակում, սակայն փորձում է հարթել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Այս մասին գրում է Die Presse-ը: Նշվում է, որ վերջին օրերին Թուրքիայում ձերբակալված մարդկանց թվում են նաև երկու օդաչուները, որոնք 2015 թ. նոյեմբերին խփել են ռուսական Սու-24-ը: Անկարան նրանց մեղադրում է հեղաշրջմանը մասնակցելու համար: Թուրքական զտումների իրարանցման մեջ փաստերը շատ հազվադեպ են, շարունակում է հեղինակը: Ազատվելով ենթադրյալ հակառակորդներից՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը միաժամանակ հույս ունի վերջնականապես կարգավորել Ռուսաստանի հետ տարաձայնությունները: Երկկողմ հարաբերությունները վաղուց այսքան արտառոց ձևեր չեն ստացել, ասվում է նյութում: Մի քանի ամսում Էրդողանը և նրա ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինը բարեկամներից թշնամիների վերածվեցին, իսկ հիմա, չհաջողված հեղաշրջումից հետո, նրանց միջև նորից բարեկամություն ու ներդաշնակություն է թագավորում, ճիշտ է, անհայտ է՝ երկա՞ր ժամանակով, թե՞ ոչ: Ըստ հոդվածագրի՝ Մոսկվային ձեռնտու է իրավիճակը, որում հայտնվել է Էրդողանը: Մոտ ժամանակներս նա կզբաղվի պետության վերակառուցմամբ ավտորիտար ձևով և տնտեսական խնդիրների լուծմամբ: Նրա տարածաշրջանային ամբիցիաները երկրորդ պլան կմղվեն, և Ռուսաստանը առաջատար դիրքեր կզբաղեցնի Սիրիայում որպես միջազգային միջնորդ և ռազմական ուժ:
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
10:09
09:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55