Նոյեմբերի 7-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մեկնարկեց Yerevan Jazz Fest 2018-ը: Ջազի սիրահարները արդեն 4-րդ տարին է, որ փառատոնի շրջանակներում կարողանում են տեսնել համաշխարային մեծության աստղերի Հայաստանում: Այս տարի փառատոնի սպասված հյուրերից է անվանի երաժիշտ Արթուրո Սանդովալը, ում երաժշտական կատարումներով էլ ազդարարվեց փառատոնի բացումը:

Արթուրո Սանդովալը նախօրեին լրագրողների հետ զրույցում նշել էր, որ չգիտի, թե ինչու այդքան երկար տևեց նրա Հայաստան հրավիրելը:
«Ես վաղուց էի ուզում գալ: Հայաստանը փոքր երկիր է, բայց մարդիկ այստեղ մեծ սիրտ ունեն» , - նշել էր Սանդոլավը:
Երեկոյի անսպասլի ու հաճելի պահերից էր նաև Լևոն Մալխասյանի բեմ բարձրանալն ու Արթուրո Սանդովալի հետ միասին ելույթը: Ըստ երեկոյի հաղորդավարների՝ Լևոն Մալխասյանի համար ևս անակնկալ էր այս ելույթը։

Նվագախմբի հիմնադրման 80-ամյակի կապակցությամբ այս տարի փառատոնը նվիրված է նվագախմբի հիմնադիր նշանավոր կոմպոզիտոր, դիրիժոր Արտեմի Այվազյանին:

Այս տարի «Երևան ջազ ֆեստը» ընդլայնել է աշխարհագրությունը՝ համերգներ ծրագրելով նաև Շուշիում ու Գյումրիում: Փառատոնի երկրորդ օրը՝ նոյեմբերի 11-ին, Շուշիում կկայանա Սերգեյ Մանուկյանի և Արցախի պետական ջազ-նվագախմբի համատեղ համերգը (գեղարվեստական ղեկավար՝ Տիգրան Լալայան): Նոյեմբերի 13-ին Սերգեյ Մանուկյանի, Ռաֆայել Պետրոսյան քառյակի ու Կարեն Գրիգորյանի քառյակի մասնակցությամբ համերգ կանցկացվի Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դահլիճում: Նոյեմբերի 19-ին «Դվին» հյուրանոցի նորաբաց սրահում հանրահայտ Չայնա Մոսեսի և Հայաստանի պետական ջազ-նվագախմբի մասնակցությամբ համերգային ծրագիր կանցկացվի:
Արմինե Բրսոյան
11:12
10:56
10:34
09:49
09:27
09:04
20:52
18:04
17:53
17:25
17:07
16:47
16:34
16:18
15:23
14:52
14:28
14:12
13:49
13:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44