2018 ֆինանսական տարում ԱՄՆ-ը զենքի արտահանման ցուցանիշներն ավելացրել Է 13 տոկոսով՝ կնքելով 192,3 մլրդ դոլարի գործարքներ: Այդ մասին, Պետդեպարտամենտը հայտնել Է նոյեմբերի 8-ին հրապարակված մամուլի տեղեկագրում: «Վերջին ֆինանսական տարում զենքի արտահանման աճ Է գրանցվել 13 տոկոսով՝ մինչեւ 192,3 մլրդ դոլար, հազարավոր աշխատատեղեր են ստեղծվել ԱՄՆ-ում: Աճ Է դիտվում ինչպես կառավարությունների միջեւ գործարքների թվաքանակով, այնպես Էլ ամերիկյան ընկերությունների կողմից զենքի ու ռազմական տեխնիկայի վաճառքի ցուցանիշով»,-ասված Է գերատեսչության հայտարարության մեջ: Պետդեպարտամենտի տվյալներով՝, 2018 թվականին կնքվել են 55,66 մլրդ դոլարի միջկառավարական գործարքներ, ինչը 33 տոկոսով ավելի Է, քան 2017 ֆինանսական տարում: 2018 ֆինանսական տարում Պետդեպարտամենտի կողմից հավանության արժանացած մասնավոր պարտավորագրերի գումարը կազմել Է 136,6 մլրդ դոլար: Դրանց թվում ամենախոշոր համաձայնագրերն են՝ Սաուդյան Արաբիային 6,5 մլրդ դոլար գումարի մարտական սուզանավերի, Քուվեյթին 5,1 մլրդ դոլար գումարի FA-18 կործանիչների, Լեհաստանին 4,6 մլրդ դոլարի, Ռումինիային 4,6 մլրդ դոլարի, Սաուդյան Արաբիային 1,6 մլրդ դոլար գումարի Patriot զենիթահրթիռային համալիրների, Արաբական Միացյալ Էմիրություններին 1,9 մլրդ դոլար գումարի AH-64 Apache մարտական ուղղաթիռների, Բահրեյնին 2,1 մլրդ դոլար գումարի F-16 կործանիչների, Նիգերիային 500 մլն դոլար գումարի A-29 տուրբոպտուտակային ռազմական ինքնաթիռների վաճառքը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
09:03
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55