Երևանի քաղաքապետի որոշմամբ այսօր Նոր Նորքի Գյուրջյան 1/3 հասցեում ապամոնտաժված 1100քմ տարածքի կառուցապատող Դավիթ Ահարոնյանը դիմել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան «Երևանի Նոր-Նորք վարչական շրջանի Գյուրջյան փողոցի հ.1/3 հասցեի հողամասում ինքնակամ կառուցված կառույցը քանդելու մասին» 29.10.2018 թ. որոշումն անվավեր ճանաչելու պահանջով:
Tert.am-ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ հայցադիմումն ընդունել է վարույթ: Դավիթ Ահարոնյանը դատարան ներկայացրած հայցադիմումով խնդրել է անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 29.10.2018 թվականի թիվ 3345-Ա որոշումը:
Դատավոր Մ. Մելքումյանը որոշում է կայացրել գործը դատաքննության նշանակելու մասին:
Դատարանի որոշմամբ Դավիթ Ահարոնյանի կողմից ներկայացված հայցադիմումն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝ վարչական ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին, ընդունել վարույթ և գործի դատաքննությունը նշանակել 2019 թվականի հունվարի 29-ին՝ ժամը 15:30-ին, Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի Երևան քաղաքի նստավայրում:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի խոսնակ Հակոբ Կարապետյանն ապամոնտաժված շինության վերաբերյալ պարզաբանում է ներկայացրել: Քաղաքապետի խոսնակը «Ֆեյսբուքի» իր էջում մասնավորապես գրել է. «Նոր Նորքի Գյուրջյան 1/3 հասցեում կառուցվող ապօրինի շինության (ընդհանուր շուրջ 1100քմ) միայն մի մասն է այսօր քանդվել: Շինարարությունն իրականացվում է մի տարածքի վրա, որի մի մասը գտնվում է մասնավոր սեփականություն, մյուս մասը՝ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքում:
Քանդվել է երկրորդ հատվածը:
Ըստ էության, քաղաքապետարանն ազատել է համայնքին պատկանող հողատարածքը: Ընդհանուր շինության ապամոնտաժումը հետաձգվում է, որովհետև կառույցի սեփականատերը դատարանում վիճարկել է քանդման մասին քաղաքապետ Հայկ Մարությանի՝ հոկտեմբերի 29-ին կայացրած որոշումը, իսկ դատարանը բավական օպերատիվ կերպով գործը վարույթ է ընդունել: Դատական գործընթացի առկայությունը ստիպում է քաղաքապետարանին սպասել վճռին: Այնուհանդերձ, կառույցը առերևույթ ապօրինի է՝ շինթույլտվություն չկա, իսկ շինարարությունը կատարվում է քաղաքաշինական մի շարք նորմերի խախտմամբ»:
Հակոբ Կարապետյանը նաև հայտնել է, որ Նոր Նորքի այս կառույցը, թերևս, առանձնանում է նրանով, որ կառուցապատողն ակնհայտ անհարգալից վարք է դրսևորում օրինականության նկատմամբ և, չանսալով քաղաքապետի պարբերական զգուշացումներին ու հորդորներին, չսպասելով անգամ իր հայցով քննվող դատական գործի հանգուցալուծմանը, գրեթե ամենօրյա ռեժիմով շարունակում է ապօրինի շինարարությունը:
18:32
18:13
17:43
17:17
15:39
14:07
13:38
13:07
12:37
12:04
23:54
23:49
23:47
23:35
16:09
15:49
15:26
15:09
14:26
14:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44