Արտահերթ խորհրդարանական ընտրությունները ոչ թե վարչապետի ընտրության նպատակ են հետապնդելու, այլ գնում ենք քաղաքական ծարգրերի շուրջ ընդդիմություն ընտրելու: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը:
Նա հաստատեց, որ ռեյտինգային ընտրակարգով առաջադրելու է իր թեկնածությունը թիվ 4 ընտրատարածքում: «Կոչ եմ անում բոլոր այն մարդկանց, ովքեր կարծում են, որ մեր երկրին պետք է գիտակ, խելոք ու ուժեղ ընդդիմություն, քաղաքական մարդ, ձայն տալ ՀՀԿ-ին, մասնավորապես, ինձ»,- ասաց նա:
Անդրադառնալով ՀՀԿ ռեյտինգային ցուցակին՝ Աշոտյանը նշեց. «Երբ որ հրապարակվի մեր ռեյտինգային ցանկը, կտեսենք այնտեղ տարբեր երիտասարդ դեմքեր, ովքեր կուսակցության արդիկանացման արդյունք են: Կտեսենք նաև մարդկանց, ովքեր երկարաժամկետ կուսակցական աշխատանքի փորձ ունեն, ՀՀԿ նվիրյալներ են, կտեսնեք մարդկանց, որոնց չէիք մտածի, որ կտեսնեք: Բայց չեք տեսնի մարդկանց, ովքեր այսօր կամ վերջին շաբաթների ընթացքում, ըստ որոշ լրատվամիջոցների վերլուծականների, ՀՀԿ ռեյտինգային թեկնածուները պետք է լինեին: Դա արդյունք է նաև այն հանգամանքի, որ պետական ապարատը տեղերում շարունակում է թիրախավորել ՀՀԿ հնարավոր թեկինածուներին՝ տարբեր ձևերով համոզելով, շատ մեղմ սպառնալով՝ չդնելու անդարդ գլուխը ցավի տակ: Նման դեպքերը շատ են, կան նաև որոշակի ապացույցներ դրանց, կան մարդիկ, ովքեր դրա պատճառով հրաժարվել են»:
Ըստ Աշոտյանի՝ բոլոր դեպքերում ՀՀԿ-ն շարունակելու է քաղաքական այս պայքարը: «Այս ընտրությունները վարչապետի ընտրություններ չեն, վարչապետի ապագա թեկնածուն հայտի է, ակնհայտ է, որ դա լինելու է Նիկոլ Փաշինյանը կամ նրա կողմից նշանակված մեկ այլ անձ, որի վրա միգուցե Նիկոլ Փաշինյանը կփորձի բարդել արդեն ակնհայտ դարձող սոցիալ-տնտեսական սնանկության ամբողջ բեռը: Իսկ ինքը կարող է մնալ ստվերում և կառավարել գործընթացը խորհրդարանից, այս սցենարը ես հավանական եմ համարում: Մենք այս ընտրություններում գնում ենք քաղաքական ծարգրերի շուրջ ընդդիմություն ընտրելու»,- ընդգծեց նա:
Արմեն Աշոտյանը նշեց, որ հաջողություն է մաղթում բոլոր այն ուժերին, ովքեր ունակ են ստեղծելու քաղաքական բովանդակություն:
«Այսօր մեր երկրում իշխանափոխությունից հետո քաղաքական բովանդակությունը հասցվել է զրոյի, քաղաքական պայքարը վերածվել է անձնավորված վիրավորանքների, հետապնդումների, պիտակավորումների պայքարի: Եվ դրա արդյունքն այն է, երբ որ կառավարությունը վեց ամիսների ընթացքում ոչ մի շոշափելի արդյունք չի արձանագրել: ՀՀԿ ներկայությունը քաղաքական դաշտում, կներեք անհամեստության համար, նախ և առաջ պետք է մեր երկրի քաղաքական համակարգին: Իշխանությունը պարզ է, թե ով է լինելու, բայց կարևոր է, թե ինչ գիտելիքներ, ունակություններ ու փորձ է ունենալու ընդդիմությունը»,- նշեց նա:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01